Գիտեմ քո գործերը, բայց ցանկանում եմ, որ դու ճանաչես Ինձ...

Գիտեմ քո գործերը, բայց ցանկանում եմ, որ դու ճանաչես Ինձ...
«Նոր սերունդ» եկեղեցու մայիսի 4-ի ծառայության հենց սկզբից զգացվում է Սուրբ Հոգու ներկայությունը, որը մղում էր աղոթքի և երկրպագության։ Եկեղեցին մոտ մեկ ժամ շարունակ երկրպագում ու փառաբանում էր Տիրոջը։ Դա, ինչպես նշեց հովիվ Տիգրան Թադևոսյանը, հրաշալի հիմք էր իր պատգամի համար։
parabanutyun.jpg
Խոսքը առանձնահատուկ էր իր խորությամբ և ջերմությամբ: Այն աստվածային Սիրո, Տիրոջ հետ մտերմիկ փոխհարաբերությունների մասին էր, որով համակվել էր նաև ողջ եկեղեցին: Հովիվ Տիգրանն իր խոսքը սկսեց աստվածաշնչյան հետևյալ հատվածով. « «Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. Եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։ Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չ’թուլացար։ Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա»: (Հայտ. 2:2-5)։
Տերը գիտի մեր գործերը, մեր ծառայությունները, ջանքերը, բայց այդ ամենին զուգահեռ Նա առավել մեր կարիք ունի, քան մեր գործերի կարիքը։ Մենք անընդհատ ինչ-որ բաներով զբաղված են, ծառայում ենք, վազում ենք, գործում ենք, բայց Տերը մեզ սպասում է մեր ներքին սենյակում, Տերն ուզում է հանդիպել մեզ հետ, Նա փոխհարաբերության է ձգտում։ «Դադարի՛ր և ճանաչի՛ր, որ Ես եմ Աստված...» (Սաղ.46:10 ): 
hoviv%20parabantyun.jpg
Հին Կտակարանում Աստված ընկալվում էր որպես պատերզմող, բայց միևնույն ժամանակ Նա մարգարեի միջոցով հայտնում է Իր զգացմունքներն Իր ժողովրդի նկատմամբ. «Ես ծածուկ արտասվում էի քեզ համար»։ Նա հաղորդակցության է ձգտում։ Այսօր աշխարհում մի մեծ խնդիր կա և դա գազի ու նավթի պաշարների սպառման վտանգը չէ, թանկարժեք մետաղների բացակայութույնը չէ, մեծագույն պակասությունն այսօր Սերն է, աստվածային Սերը։ Մարդիկ սիրո, վերաբերմունքի, հարաբերության կարիք ունեն։ Պատերազմների, կոնֆլիկտների, բաժանությունների և շատ ու շատ այլ խնդիրների հիմնական պատճառը սիրո բացակայությունն է: Ամուսիննե՜ր, նկատեք ձեր կանանց, սեր տվեք նրանց, կանա՜յք, սիրահետեք ձեր ամուսիններին, մի՛ բեռնավորեք նրանց միայն կենցաղային պահանջներով, սիրեք միմյանց...
Մարիամ Մագդաղենացին այցելել էր Տիրոջ գերեզման, նա գնացել էր մահացած Հիսուսի մոտ, նա այդ ժամանակ ոչ մի ակնկալիք չուներ այլևս, նա գնացել էր, քանի որ սիրում էր, քանի որ Տերը միակն էր, Ով հասկացել ու ներել էր իրեն, Ով քարկոծելու փոխարեն պաշտպանել էր իրեն: Նա եկել էր Իր Տիրոջ մոտ, Ով փոխել էր իր ողջ կյանքը, նա եկել էր, քանի որ պարզապես սիրում էր: Եվ պատահական չէ, որ Տերն Իր հարությունից հետո առաջինը հենց Մարիամին հայտնվեց:
Տերն այսօր Մարթայի պես մեզ էլ է հանդիմանում մեր անվերջանալի բազմազբաղության համար, քանի որ Նա ցանկանում է տեսնել մեզ Իր առջև, Իր ոտքերի մոտ նստած, Իր ներկայության մեջ: Նա այսօր մեզանից մի բան է սպասում, ավելին քան մեր գործերը, մեր ծառայությունները. նա մեզանից միայն մեզ է ակնկալում»:
Սեփ. լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ