Գոհացող սիրտը անցյալը չի մոռանում։ (Լուսանկարներ)
Անցնող տարվա վերջին կիրակնօրյա ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում բազմաբովանդակ էր։
Ծառայության սկզբում՝ փառաբանությունից հետո, եկեղեցու հովիվ, աստվածաբանության մագիստոս Տիգրան Թադևոսյանը և Միջազգային Աստվածաբանական հալասարանի ղեկավար Անուշ Իսրայելյանը ավարտական վկայականներ հանձնեցին համալսարանի երկրորդ կուրսի շրջանավարտներին։
Հովվի և ամբողջ եկեղեցու շնորհավորանքներին միացավ նաև Իժևսկ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Հարությունովան։ «Ես շնորհակալ եմ, Աստծուց, որ ամեն ինչ չգիտեմ։ Դա ինձ հնարավորություն է տալիս սովորելու»,- ասաց հովիվ Սուսաննան։
Նշենք, որ համալսարանում սովորում են ուսանողներ ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից և Գերմանիայից։
Կիրակնօրյա պատգամով նույնպես հանդես եկավ հովիվ Սուսաննան․
«Գոհացող սիրտը միշտ հիշում է անցյալում Աստծո կատարած բարիքները։ Իսկ ով չի գոհանում, ուրեմն հիշողության կորուստ ունի։ Եթե հիշում ես Տիրոջ կատարած բարիքները և երախտապարտ ես դրանց համար, ապա դու ամեն իրավիճակից հաղթող դուրս կգաս։
1 Կորնթացիների 10-րդ գլխում գրված է, որ շատերը դուրս եկան Եգիպտոսից, բայց քչերը մտան Ավետյաց երկիր։ Պատճառն այն էր, որ նրանք մոռացել էին Աստծո կատարած բարիքները և կրկին ուզում էին փորձել Աստծոն։ Մինչև Եգիպտոսից հանելը Աստված ժողովրդին պատվիրեց ուտել գառը և ուտել դառը խոտեր։ Դառը խոտերը մեր դառը հիշողություններն են: Աստված կամենում է, որ հիշենք մեր դառը անցյալը, բայց հիշենք նաև, որ մենք փրկված ենք Գառան արյունով։
Մեր նպատակը մեկն է՝ փրկել կորուսյալ հոգիներին։ Եվ դա կարող ենք անել, հիշելով, թե ով էինք մենք և ում շնորհիվ մենք դուրս եկանք դառը անցյալից»,- ամփոփեց պատգամախոսը։
Մեր նպատակը մեկն է՝ փրկել կորուսյալ հոգիներին։ Եվ դա կարող ենք անել, հիշելով, թե ով էինք մենք և ում շնորհիվ մենք դուրս եկանք դառը անցյալից»,- ամփոփեց պատգամախոսը։
Վերջում եկեղեցին Սուրբ Հաղորդություն ընդունեց։
Սեփական լրատվություն
Լուսանկարները՝ Արման Սարգսյանի