Գոռ Կարապետյանի ծառայությունը Իժևսկում
Ինչպես նախապես գրել էի, ներկայումս մի քանի օրով գտնվում եմ ՌԴ Իժևսկ քաղաքի Կյանքի Խոսք եկեղեցում, որտեղ հովվություն է անում մեր հայրենակցուհի` Աստծո նվիրյալ ծառայող Սուսաննա Օգանեզովան: Այսօր երկու հրաշալի ծառայություններ ունեցանք: Առաջին մասում խոսեցինք համացանցի և եկեղեցու համադրությունների ու հակադրությունների մասին (եթե կարելի է այսպես ձևակերպել), համացանցային ավետարանչության մեթոդների մասին:
Մինչ շատ քրիստոնյաներ վիճում են ու դեռ փորձում են որոշել, համացանցն Աստծուց է, թե ոչ, այն արդյո՞ք կարելի է օգտագործել ավետարանչության համար, մահմեդակաները, աթեիստները և «եվրոքարոզիչները» այն լցնում են իրենց գաղափարներով, այն դեպքում երբ միլիոնավոր մարդիկ ամեն օր որոնողական կայքերում փնտրում են «Աստված», «մահ», «դրախտ» և նմանատիպ այլ բառեր՝ ոչ միշտ գտնվելով ճիշտ պատասխանները: Ուստի մեր խնդիրն է համացանցը դիտարկել որպես դաշտ՝ այնտեղ ևս տարածելով Աստծո Խոսքը:
Այնուհետև, երկրորդ մասում խոսեցինք հոգևոր անվտանգության մասին՝ «Անվտանգության օրենք»՛ խորագրով: Մենք պետք է մնանք այն նախնական հայտնությունների, սկզբունքների մեջ, որոնք Տերը մեզ հայտնեց նախապես, սկզբում (Մթ24:24-25), քանի որ հետո անպայման կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այլ բան ասել, «բարեփոխել», հարմարեցնել Աստծո ասածները, ինչպես շատ արևմտյան եկեղեցիներ են անում այսօր: Մեզ պաշտպանում է այն, ինչ Աստված ասել է սկզբում: Երբեք մի փոխիր այն, ինչ Աստված ասել է քեզ սկզբում նրա հետ, ինչ մարդիկ կասեն հետո:
Արձագանքները դրական էին, շնորհակալան խոսքերն ՝ անկեղծ:
Առջևում ևս երկու ծառայություն ունենք՝ հանդիպում երտասարդների հետ և կիրակնօրյա պատգամ:
Շարունակեք աղոթել ինձ համար, դրանք ինձ շատ են օգնում:
Գոռ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը: