Գոռն ու Սոնան ամուսնացան: Աստված օրհնի նորապսակներին
«Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական առաջնորդ, բազմամյա հավատարիմ ծառայող, կրակոտ և օծված քարոզիչ Գոռ Կարապետյանի կյանքում իրականացավ Աստծո նախասահմանությունը՝ «Լավ չէ, որ մարդ մենակ լինի» Ծն.2:18:
Աստծո զավակ և հավատարիմ ծառա Գոռ Կարապետյանն ամուսնացավ Աստծո դուստր և հավատարիմ ծառա Սոնա Օհանյանի հետ: Աշխարհի բոլոր նորապսակները գեղեցիկ են, սակայն այս զույգը նաև առանձնահատուկ լուսավոր է ու լցված մեծագույն օծությամբ:
Սեպտեմբերի 14-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը և ամբողջ եկեղեցին օրհնեցին նորապսակներին:
Շնորհավորում ենք Գոռին ու Սոնային, օրհնում ենք ու մաղթում երկար համատեղ ճանապարհ՝ հագեցված ՍԻՐՈՎ ու Աստծո առատ օրհնություններով:
«Նոր սերունդ» եկեղեցի
Կարծիքներ (1)
Mamikon Hambaryan
Sep 15, 2014 | 08:48
Եղբայրս և քույրս, ես օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով, եղեք սիրված, միաբան, իրար հավատարիմ, նվիրված, երջանիկ, բարգավաճ, հարուստ և օրհնված՝ բազմաթիվ երեխաներով: Թող որ կյանքի դժվարություններն ու փոթորիկները անցնեն ձեր կողքով, Տերը պահապան և առաջնորդ լինի ձեզ: Հիսուսի անունով՝ Ամեն: