Գովաբանության և երկպագության համաժողովի բացումը Ռիգայում
Այսօր Ռիգայում իր աշխատանքները սկսեց «Նոր սերունդ» շարժման համաժողովը:
Այս անգամ համաժողովը կրում է «Ասացե՛ք ազգերին՝ Տերն է թագավոր» անվանումը՝ Աստվածաշնչի 96-րդ սաղմոսից և նվիրված է Բարձրյալ Աստծո գովաբանությանն ու երկրպագությանը:
Բեմում են «Նոր սերունդ» եկեղեցիների առաջատար մենակատարները տարբեր երկրներից, արհեստավարժ երգչախումբը և երաժիշտների մեծ նվագախումբը: «Ամենը Քեզ, Քեզ, Սուրբ», - հնչում էր բեմից: Կատարվեց նոր հիմնը՝ «Ալելլույա՜: Քանզի թագավորեց Ամենակարող Աստված» վերնագրով, որի հեղինակը առաքյալ և հովիվ Ալեքսեյ Լեդյաևն է:
Նա ողջունեց համաժողովի մասնակիցներին. «Բարի գալուստ արևային Լատվիա՝ տարվա կարևորագույն իրադարձությանը», - և շարունակեց,- «քո Տեր Աստծուն երկրպագիր և միայն Նրան ծառայիր,- սա է բոլոր հիմքերի հիմքը»:
Հովիվը խոսեց այն մասին, որ իրական երկրպագության հիմքում ընկած են հասունությունն ու շնորհակալ սիրտը: «Դեպի Աստծո Արքայություն տանող ամենահուսալի ուղին գովաբանությունն ու երկրպագությունն է», - հռչակեց հովիվը:
Բելոռուս և ամերիկացի երգչուհիների կատարմամբ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով հնչեց մի երգ Երկնքի մասին:
Բեմ բարձրացավ «Աստծո ընտանիք» եկեղեցու հովիվ Անդրեյ Կոչկինը: «Եթե սիրտդ շնորհակալ է, ապա կապրես օրհնության մեջ», - ասաց նա և միացավ փառաբանությանը:
Այնուհետև բեմ բարձրացավ Revival Assembly շարժման առաջնորդ Անսելմ Մադուբուկոն: «Աստված չի փնտրում աղոթող զինվորներ, Աստված փնտրում է երկրպագուներ», - իր քարոզն այսպես սկսեց բանախոսը:
Քարոզի ավարտին նա առաջարկեց տասնհինգ րոպե գովաբանել Աստծուն: «Աստծուն ասացեք, թե ինչ եք ուզում, բայց ոչ թե աղոթեք, այլ փառաբանեք Նրան այնպես, կարծես արդեն պատասխան եք ստացել: Եվ պատասխանն իսկապես կգա»:
«Այդ տասնհինգ րոպեների ընթացքում սկզբում բոլորս հետևում էինք փառաբանողին, բայց դրանից հետո եկավ ճշմարտության պահը, երբ գովաբանությունը հորդում էր հոգուց: Եվ յուրաքանչյուրն իրեն զգում էր Աստծո հետ դեմ-հանդիման: Հրաշալի էր»,-իր տպավորությունները պատմեց մասնակից աղջիկներից մեկը:
Աղբյուրը և ամբողջական նյութն այստեղ՝ ng.lv