Գտի՛ր նրան, ով հաղթել է:

Գտի՛ր նրան, ով հաղթել է:
Մարիամը հրեշտակից հայտնություն ստացավ Տիրոջը աշխարհ բերելու մասին: Բայց դա դեռ միայն սկիզբն էր:
 Մարիամը շտապեց Եղիսաբեթի մոտ, որ արդեն 6 ամիս կրում էր Հովհաննեսին: Երեք ամիս ապրեց Եղիսաբեթի մոտ, շփվեց նրա հետ: Եվ երբ ժամանակը հասավ, աշխարհ բերեց Տիրոջը:
Շատերը  որևէ խնդիր ունեն կամ երազանք: Ունեն նաև հայտնություն նպատակին հասնելու վերաբերյալ: Հայտնությունը իրականություն դարձնելու համար շտապեք այնպիսի մարդկանց մոտ, ովքեր արդեն անցել են դրանով, ովքեր հաղթահարել են դժվարությունները ու կարող են նպաստել, որ հասնեք ձեր նպատակին: Իրար հետ աղոթեք, սնեք, աճեցրեք ձեր հայտնությունը և այն կիրականանա:
Հայրոսի աղջկան հարություն տալիս Հիսուսը չհանդուրժեց ողբացողների ներկայությունը, այլ սենյակում թողեց միայն նրանց, ովքեր հավատում էին Իրեն և հաղթանակին:
Այսինքն՝ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան մթնոլորտ: Ուրեմն՝ գտիր նրան, ով արդեն հաղթել է, ով կարող է մթնոլորտ ստեղծել: Եվ Աստված զորություն կտա և դու կհաղթահարես ցանկացած դժվարություն:

Հովիվ Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ