Համացանցը դժբախտացնում է աշխարհը. սոցիոլոգներ

Համացանցը դժբախտացնում է աշխարհը. սոցիոլոգներ
Գիտնականները պարզել են, որ համացանցերից օգտվելը մարդկանց դարձնում է դժբախտ, ինչպես նաև նվազեցնում կյանքի որակը: Այս ամենի հիմքում ընկած է նախանձը, որ առաջանում է օգտատերերի մեծ մասի մոտ ընկերների լուսանկարները նայելիս ու երկտողերը կարդալիս:

Գերմանական համալսարանների ուսանողների շրջանում անցկացված հարցման երկարատև աշխատանքներից հետո պարզ է դարձել, որ յուրաքանչյուր 3-րդը խոստովանել է, որ նախանձի և անբավարարվածության զգացում է ունենում, երբ նայում է ընկերների հանգստյան նկարները, կարդում նրանց երջանիկ երկտողերը:

«Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ սոցիալական ցանցերն ընկալում են՝ որպես ինչ-որ սթրեսային գործոն, որ ապագայում կարող է սպառնալ հոգեկան կայունությանը», – գրում են գիտնականները:

Սոցիոլոգների կարծիքով՝ նախանձի մշտական զգացումը, որի պատճառը սոցիալական ցանցերն են, խանգարում է մարդկանց վայելել կյանքը. այն ընկճախտ և նևրոզ է առաջացնում: Պարզվել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր համեմատաբար քիչ են օգտվում սոցիալական ցանցերից կամ առհասարակ փորձում են չառնչվել դրանց հետ, իրենց շատ ավելի երջանիկ և առույգ են զգում, քան մյուսները. հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք ապշահար էինք եղել նրանից, թե որքան մարդ է բացասաբար վերաբերվում սոցցանցերին: Դրանք ուժեղացնում են մենության, թերարժեքության, հիասթափության և զայրույթի զգացումները», – հավաստում է փորձագետներից Աննա Կրասնովան:

Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս նվազեցնել սոցցաներում անցկացվող ժամանակահատվածը: Խնդրի լուծման այլ տարբերակ դեռևս չի գտնվել:

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ