Համարձակություն

Համարձակություն
Աստված սիրում է համարձակներին: Իսկ համարձակությունը պետք է վաստակել ծառայելով,- սա էր ապրիլի 21-ի կիրակնօրյա քարոզի հիմնական գաղափարը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքը հիմնավորեց 1 Հովհ. 5:14-15 համարներով.
«Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի Նորան, թէ ինչ որ Նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից»։
Իսկ համարձակությունը պետք վաստակել, պետք է նվաճել: Դա մենք չենք կարող անել մեր ուժերով: Համարձակությունն Աստծուց է և տրվում է որպես պարգև՝ Իրեն ծառայելու համար:
Աստծուն և մարդկանց ծառայելիս անհրաժեշտ է դա անել սիրով և նվիրվածությամբ: Երբեք չի կարելի անտեսել մանրուքները: Ընդհակառակը՝ առաջին հայացքից մանրուք թվացող ամեն մի գործ պետք է անել կատարյալ կերպով: Չէ՞ որ մանրուքներից է կազմված ամբողջը: Չէ՞ որ «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատ բանի մէջ էլ հաւատարիմ է»: Ղուկ.16:10:
Կիրակնօրյա ծառայությունը սկսվեց և ավարտվեց փառաբանությամբ, երկրպագությամբ և զորավոր աղոթքով:

«Նոր սերուն» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ