Հանգստություն փնտրտելով․ Առակ
Հոգնած անհանգիստ և աղմկոտ քաղաքից,որտեղ նրան ամեն ինչ շեղում էր հանգստությունից ու ինքնամեդիտացիայից,մի մարդ որոշեց գտնել ավելի հանգիստ և անաղմուկ վայր:
Նա տեղափոխվեց անտառ, որտեղ չկար ոչ մի մարդ, բայց չկարողացավ կենտրոնանալ,որովհետև նրան խանգարում էր թռչունների դայլայլը: Նա դայլայլի ներքո չէր կարողանում «լսել» իր ներքին ձայնը:
Հանգստության փնտրտուքների մեջ, մարդը գնաց քարանձավում ապրելու, բայց այնտեղ էլ նրան խանգարեցին ջրի ձայները: Այդ ժամանակ նա կառուցեց իր համար ձայնամեկուսիչ պատերով տուն, փակեց դռները, լուսամուտները և փակվեց այնտեղ:
Բայց այդ կատարյալ լռության մեջ էլ ավելի ու ավելի բարձր էր հնչում «թիկ-թակ…թիկ-թակ»-ը: Նյարդայնանալով այդ ձայնից`նա վերցրեց իր թևից կապված ժամացույցը և ջարդեց այն:
Նստեց,հանգստացավ,խորը շունչ քաշեց,սկսեց գոհանալ իր վիճակից և հանկարծ լսեց իր սրտի`ամեն վայրկյան ուժգնացող ձայնը`«տուկ-տուկ…տուկ-տուկ» :
Բոլոր պրոբլեմները, ինչպես նաև նրանց լուծումները, ոչ թե գտնվում են արտաքին միջավայրում, այլ ինչ-որ տեղ`մեր մեջ, մեր սրտերում:
Աղբյուր՝ protestant.am