Հարցեր առանց պատասխանի
Կան հարցեր, որոնք նախատեված չեն պատասխանի համար: Բայց դա չի նշանակում, որ դրանք պատասխան չունեն: Համբերի՛ր, կգա ժամանակը, և կտեսնես բոլոր հարցերի պատասխանները: Մի՛ գայթակղվիր, երբ հարցիդ պատասխանը չես գտնում:
Հովիվ Տիգրան Թադևոսյանի փետրվարի 23-ի պատգամը գայթակղություններից զերծ մնալու կոչ էր:
«Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. Եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։ Եւ նա ձեզ համար սրբարան կլինի. Իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար» Ես.8:13-14։
Խոսքը ակներև դարձնելու նպատակով հովիվը բերել էր մի թակարդ: «Գայթակղությունը խայծը չէ, որ դրված է թակարդում,- պարզաբանեց հովիվը:- Գայթակղությունը նաև այն դռնակը չէ, որ փակվում է կենդանու ետևից: Գայթակղությունն այն մեխանիզմն է, որի միջոցով փակվում է դուռը ու փակում մարդու ճանապարհը դեպի Երկնքի Արքայություն»:
Այսօր շատ եկեղեցիներում քարոզում են միայն օրհնությունների մասին. «Քեզ հետ ոչինչ չի պատահի, ոչ մի տեղդ չի ցավի, գրպանդ երբեք դատարկ չի լինի»: Հիսուսը նման բան չի՛ ասել: Եվ երբ մի բան է պատահում, մի հիվանդություն է գալիս կամ փողը վերջանում է, ոմանց համար դա դառնում է գայթակղություն ու ծագում է հարց, որի պատասխանը տվյալ պահին հայտնի չէ՝ «Ինչու՞»: Մի՛ շտապիր քո հետևություններով: Մինչև վերջ Տիրոջը հուսա և Հովհաննես Մկրտչի նման մի՛ հարցրու՝ «Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք»։
«Դեն նետենք ամեն գայթակղություն և ընտրենք Տիրոջ սրբարանը, որպեսզի չհայտնվենք երկաթե վանդակում»,- սա էր պատգամախոսի եզրահանգումը:
Սեփ. լր.
Կարծիքներ (1)
Rebeka Arabyan
Feb 25, 2014 | 09:18
Sireli Tigran, ctavakcumenk, mxitarutyun@ Astcov lini. Menk ko mijocov lsum u tesnum enk Astcun. Astvac orhni u el avelin shnornerov Astvacain lecvek. Dzer xoskov duk mez lusavorum ek, uj ek tali ev kajalerum and lcnum ek luysov. Dzer karoznerin hetevov Avetisyan Edik and Rebeka entanik. Kyanki xosk ekeghecu andamner (Pastor Leonid Malko) USA Astvac orhni dzer @ntenik@.