Հարևանները: ԱՌԱԿ

Հարևանները: ԱՌԱԿ

Հարևանությամբ ապրում էին երկու ընտանիք։ Մեկը քրիստոնյաներ են, մյուսն անհավատներ։ Առաջին ընտանիքում խաղաղություն է, իսկ մյուս ընտանիքում անվերջ կռիվներ, հարաբերությունների պարզում և այլն։ Մի օր անհավատի կինն ասում է ամուսնուն.
-Գնա տես հարևաններին ինչպե՞ս է հաջողվում ապրել առանց կռիվների։ 
Ամուսինը գնում է, թաքնվում թփերի հետևում և նայում։ Հարևանուհին լվանում էր տան շեմը, դույլով ջուրն էլ դրած էր կողքին։ Ամուսինը դուրս է գալիս և պատահաբար շրջում դույլը։ Հարևանի ամուսինը միանգամից մտածում է. «Ահա սկսելու են կռվել»։ Բայց, հարևանի կինը ներեղություն է խնդրում, որ դույլը դրել է ճանապարհին, իսկ ամուսինը ներողություն է խնդրում, որ չի նկատել թե ինչ կա ոտքերի առաջ և որ էլ ավելի է բարդացրեց կնոջ գործը։ Նրանք իրարից ներողություն խնդրեցին, միասին մաքրեցին շեմը և մտան տուն։ Հարևանի ամուսինը վերադառնում է տուն։
-Գիտես կին, ինչ-որ զարմանալի բան է տեղի ունենում։ Մեր մոտ բոլորս ճիշտ ենք և անվերջ վեճեր են, իսկ նրանց մոտ երկուսն էլ մեղավոր են և խաղաղություն է։ 
Աստված ընդունում է խոնարհ սիրտը, որտեղ չկա եսասիրություն, հպարտություն։ Մենք երջանիկ ենք լինում, երբ ընդունում ենք մեր սխալը, երբ մեր սիրտը պատրաստ է լինում ընդունելու յուրաքանչյուր խրատը։ Այդ ժամանակ մենք ապրում ենք թեթև սրտով, հանգիստ, խաղաղ և ուրախ։

Աղբյուր՝ Ես քրիստոնյա եմ ֆեյսբուքյան էջ:


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
сусанна ➞ Պատասխանել

Jul 29, 2013 | 10:28

да и аминь кто владеет своими эмоциями сильнее завоевателя города. а сохранить мир уступая кого то это качество сильного


օգտակար հղումներ