Հայացք դեպի ապագա
Քաղաքը հոգ չտարավ իր ապագայի մասին և արդյունքում խիստ ցածրացավ: Ով ծրագիր չունի իր ապագայի համար, նա կցածրանա: Այն մարդիկ, ովքեր ապրում են այսօրվա օրով, նրանք ոչ մի պարտականություն չեն վերցնում իրենց ուսերին:
Ծրագիր կազմիր, որոշում կայացրու և հարցրու Տիրոջից, թե ինչ է լինելու: Եթե նա հավանություն տա քո ծրագրին, ուրեմն կօրհնի քեզ ու կբարձրացնի:
Սակայն դու պարտավոր ես մտնել Աստծո կամքի մեջ: Միայն այդ դեպքում դու կփոխվես, կաճես ու մեծ ապագա կունենաս:
«Արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։ Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կսատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է»: Սաղմ.37:37,38:
Արդարին սպասում է մեծ ապագա: Եթե այսօր ինչ-որ խնդիր ունես, դա քո ապագան չի: Աստված ծրագիր ունի այս աշխարհ եկող յուրաքանչյուրի համար: Սատանան ձգտում է խլել այդ ապագան:
«Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան»: Դան.12:10:
Աստված ապագան ցույց է տալիս նրանց, ով մաքրվում է և սրբվում: Երբ դու փոփոխություն ես հռչակում քո կյանքում, դու սկսում ես գործել և Աստված օրհնում ու առաջնորդում է քեզ:
Հովսեփը տեսիլք ուներ, նա տեսել էր իր ապագան: Ու Աստված բարձրացրեց նրան: Հովսեփը ապագայի մարդ էր և Աստված նրան մտցրեց իր ապագայի մեջ:
Եսավը անտարբեր էր իր ապագայի նկատմամբ: Նրան հետաքրքրում էր միայն ներկան: Ու նա վաճառեց իր ապագան մի աման ապուրով: Իսկ Հակոբին ապագան հետաքրքրում էր: Նա մտահոգ էր իր ապագայի նկատմամբ: Եվ Աստված նրան բարձրացերեց, դարձրեց 12 ցեղերի նահապետ:
Տիեզերքի Արարիչը քեզ անձամբ ճանաչում է: Նա ծրագրեր է կազմել քո համար և ապագա է խոստացել:
Մտի՛ր սրբության մեջ և կստանաս Աստծո նախատեսած ապագան:
Տիգրան Թադևոսյան