Հավատի աստվածաշնչյան սահմանումը
Հավատի աստվածաշնչյան սահմանումը
Եբրայեցիների 11-րդ գլխում Պողոսը տալիս է հավատի աստվածաշնչյան սահմանումը։ Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է հավատը, մենք կդիմենք սուրբգրային այս համարի մի քանի թարգմանությունների օգնությանը։
«Հավատը հուսացած բաների հաստատություն է և չերևացած բաների ապացույցը (ռուսերեն սինոդալ թարգմանություն)։
«Հավատը նշանակում է, որ մենք վստահ ենք նրանում, ինչի վրա հույս ունենք, այն նշանակում է, որ մենք հավատում ենք, որ որոշ բաներ գոյություն ունեն` չնայած մենք դրանք չենք տեսնում»(ժամանակակից թարգմանություն)։
«Հավատը մեր հույսերի գրավականն է և դեռևս անտեսանելի բաների դրսևորումը (Նոր ուխտ` Կուզնեցովի թարգմ.)։