Հավատն առ Աստված օգնում է բուժել դեպրեսիան. հետազոտություն

Հավատն առ Աստված օգնում է բուժել դեպրեսիան. հետազոտություն

Ամերիկացի հետազոտողներն անցկացրած ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ դեպրեսիայի (ընկճախտ) հաղթահարման ու բուժման հարցում մեծ դերակատարում ունի հավատն առ Աստված։

Ինչպես նշում է Daily Mail-ը, հոգեկան տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում բուժումն ավելի արդյունավետ է եղել, երբ հավատի գործոնը բարձր է եղել։ Ուսումնասիրությանը մասնակցել է 159 հիվանդ, որոնց միջոցով մասնագետները փորձել են տրամաբանական կապ գտնել հավատքի և տվյալ անձի բուժման արդյունավետության միջև։

Մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկվել է 5 բալանոց սանդղակով գնահատել իրենց հավատն ու բուժման ակնկալիքները։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. Աստծուն ընդհանրապես չհավատացող կամ քիչ հավատացող մարդիկ բուժման կուրսից որևէ ակնկալիք չեն ունեցել։ Իսկ հավատով լի մասնակիցները մեծ սպասելիքներ են ունեցել և անգամ վստահ են եղել, որ կհաղթահարեն հոգեբանական խնդիրները։ Եվ իրոք, վերջիններիս պարագայում հաջողության հասածներն անհամեմատ ավելի շատ են եղել՝ ի տարբերություն անհավատների։

Մասնագետները նաև պարզել են, որ Աստծուն հավատացող մարդիկ ավելի քիչ են հակված դեպրեսիայի և սեփական անձին վնաս հասցնելու մտքին։
Աղբյուր՝  tert.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ