Հայացք դեպի ապագա

Հայացք դեպի ապագա

Հավատացյալը պետք է տեսիլք ունենա: Հավատացյալը պետք է ապագա ունենա:

Երեմիան Երուսաղեմի մասին գրում է.

«Նա չյիշեց իր վերջը. Եւ զարմանալի կերպով ցածացաւ»: Ողբ1:9:

Քաղաքը հոգ չտարավ իր ապագայի մասին և արդյունքում խիստ ցածրացավ: Ով ծրագիր չունի իր ապագայի համար, նա կցածրանա: Այն մարդիկ, ովքեր ապրում են այսօրվա օրով, նրանք ոչ մի պարտականություն չեն վերցնում իրենց ուսերին:

Ծրագիր կազմիր, որոշում կայացրու և հարցրու Տիրոջից, թե ինչ է լինելու: Եթե նա հավանություն տա քո ծրագրին, ուրեմն կօրհնի քեզ ու կբարձրացնի:

Սակայն դու պարտավոր ես մտնել Աստծո կամքի մեջ: Միայն այդ դեպքում դու կփոխվես, կաճես ու մեծ ապագա կունենաս:

«Արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։ Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կսատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է»: Սաղմ.37:37,38:

Արդարին սպասում է մեծ ապագա: Եթե այսօր ինչ-որ խնդիր ունես, դա քո ապագան չի: Աստված ծրագիր ունի այս աշխարհ եկող յուրաքանչյուրի համար: Սատանան ձգտում է խլել այդ ապագան:

«Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան»: Դան.12:10:

Աստված ապագան ցույց է տալիս նրանց, ով մաքրվում է և սրբվում: Երբ դու փոփոխություն ես հռչակում քո կյանքում, դու սկսում ես գործել և Աստված օրհնում ու առաջնորդում է քեզ:

Հովսեփը տեսիլք ուներ, նա տեսել էր իր ապագան: Ու Աստված բարձրացրեց նրան: Հովսեփը ապագայի մարդ էր և Աստված նրան մտցրեց իր ապագայի մեջ:

Եսավը անտարբեր էր իր ապագայի նկատմամբ: Նրան հետաքրքրում էր միայն ներկան: Ու նա վաճառեց իր ապագան մի աման ապուրով: Իսկ Հակոբին ապագան հետաքրքրում էր: Նա մտահոգ էր իր ապագայի նկատմամբ: Եվ Աստված նրան բարձրացերեց, դարձրեց 12 ցեղերի նահապետ:

Տիեզերքի Արարիչը քեզ անձամբ ճանաչում է: Նա ծրագրեր է կազմել քո համար և ապագա է խոստացել:

Մտի՛ր սրբության մեջ և կստանաս Աստծո նախատեսած ապագան:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ