Հայաստանում այսօր` հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը:

Հայաստանում այսօր` հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը:
Հայաստանում այսօր` հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը:
Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական ու պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը:
Սահմանադրությունը, արդի իմաստով՝ որպես պետության հիմնական օրենք, առաջին անգամ ընդունվել է XVIII դարում: ԱՄՆ-ում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1787 թ-ին, Ֆրանսիայում, Լեհաստանում՝ 1791 թ-ին:

Հայասատանի Հանրապետության հիմնական օրենքը հանրաքվեի միջոցով  ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները:

ՀՀ սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված: Դրանցից առաջին երկուսն ու 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմնադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային:
 Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության յուաքանչյուր քաղաքացու այս կարևոր տոնի կապակցությամբ:
Սահմանադրությունն անհրաժեշտ նախապայման է պետության կայացման համար, այն պետության եւ անհատի միջեւ հարաբերություններ կարգավորող գործոն է:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն: 




Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ