Հայաստանը խղճի ազատության հարցում պետք է մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը. Ջոն Հեֆերն
Գիտաժողովին ներկա «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և Սահմանադրության մեջ հակասություններ է տեսնում: Անդրադառնալով այդ անհամապատասխանություններին` Ստեփան Դանիելյանը ասաց. «2005-ին ՀՀ Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ, իսկ օրենքը ընդունվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում: Կան շատ հստակ կետեր, որոնք չեն համապատասխանում: Սահմանադրության մեջ նշված է, որ խղճի ազատությունը տարածվում է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, իսկ օրենքում ասվում է, որ այն տարածվում է միայն ՀՀ քաղաքացիների վրա»: Դանիելյանը հավելեց նաև, որ կան նաև այլ անհամապատասխանություններ, սակայն դրանց մասին խոստացավ խոսել մեկ այլ առիթով:
Անդրադառնալով գիտաժողովին նա նշեց, որ
դրա նպատակն է քննարկել եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելն
ու ժամանակակից զարգացումները:
«Հրավիրել ենք հայտնի գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Արդեն մոտ 10 տարի է
օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, և դա շարունակվում է:
Պատճառն այն է, որ պետությունը չի կարողանում մշակել համապատասխան
քաղաքականություն և չի կարող դա արտահայտել օրենքների միջոցով: Ժամանակն է,
որ այդ հարցին մոտենանք լուրջ, գիտականորեն: Կոնֆերանսի նպատակներից մեկն
այն է, որ հասարակությունն ավելի լուրջ մոտենա հարցին»,- ասաց նա: Ստեփան
Դանիելյանը նաև նշեց, որ օրենքը փոփոխելու երեք նախագիծ արդեն գոյություն
ունի:
Կալիֆոռնիայի Ռիվերսայդ համալսարանի
պրոֆեսոր Այվն Ստերենսկին. անդրադառնալով պետություն-եկեղեցի
փոխհարաբերություններին, նշեց, որ դրանք կարծես մարմնի երկու ձեռքեր լինեն,
որտեղ աջ ձեռքը՝ իշխանությունը, ավելի մեծ գործառույթներ ունի, սակայն
ձախն էլ է մարմնին անհրաժեշտ:
«Պետությունն ու եկեղեցին պետք է միմյանց լրացնեն: Եկեղեցին չպետք է իրեն
ճնշված համարի, ոչ էլ երկրորդական համարի, դրանք երկուսը անհրաժեշտ է
մարմնի ամբողջական աշխատանքի համար: Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ
իշխանության գլխին»,- ասաց նա:
Բրիգհեմ Յանգ համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Դեյվիդ Կիրխամը նշեց, որ եկեղեցու և պետության միջև հարաբերությունները մեր օրերում տարբեր դրսևորումներ ունեն՝ կախված տվյալ պետության առանձնահատկություններից:
«Հարաբերությունների ընդհանուր մոդել գոյություն չունի: Այդ խնդիրը յուրաքանչյուր երկիր պետք է ուրույն կերպով լուծի»,- ասաց նա:
Նշենք, որ գիտաժողովին հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Այն աշխատանքները կշարունակի նաև վաղը:
Աղբյուր՝ tert.am