Հայկուհի Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Հայկուհի Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ սիրելի բարեկամներ:
Շտապում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր շարունակական աղոթքների և ֆինանսական աջակցության համար, որոնց շնորհիվ էլ հնարավորություն ունեմ շարունակել բուժման ընթացքը: Որոշեցի պարբերաբար հայտնվելով համացանցում՝ պատմել ձեզ ինձ հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Եվ այսպես, Աստված շարունակում է զարմացնել ինձ: Առաջին օրերին, երբ հետազոտվում էի հիվանդանոցում, սայլակով, հենակներով էի տեղափոխվում, երբ ցավերս շատ էին, ինձ դժվարությամբ պառկեցրին «յամերում» (խողովակի նման մեծ սարք), որտեղ պետք է անշարժ գտնվեի 45 րոպե: Դա դաժան փորձություն էր ինձ համար: Մենակ մնալով այդ ցուրտ սենյակում, այդ խողովականման սարքի մեջ, սկսեցի շշուկով աղոթել: Եվ հանկարծ այս իրավիճակում ես զգացի, թե ինչպես է իմ հոգում նոր երգ ծնվում: Ամբողջ պրոցեսի ընթացքում այն կատարելագործվում էր: Երգը Աստծո սիրո և հավատարմության մասին էր՝ ուր էլ լինես, որտեղ էլ գտնվես, Ես քեզ հետ եմ միշտ: Ցավերս մոռացվեցին, «յամերը» թվաց հարմարավետ բազմոց:
Հիմա հարց՝ ինչու՞ ինձ տրվեց այդ երգը: Պատասխանը մեկն է. որովհետև Հիսուսն ասաց. Ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք և էլ ավելի ունենաք: Իսկ դա նշանակում է, որ շուտով ես այդ երգը կկատարեմ ձե՛զ համար...
Հայկուհի Բաբայան

Мои любимые и дорогие
Спешу выразить вам огромную благодарность, за ваши постоянные молитвы и финансовую поддержку, благодаря которым имею возможность продолжить курс своего лечения. Решила, периодически появляясь в сети, рассказывать вам о событиях, случившихся со мной. 
Итак, Бог продолжает удивлять меня! В первые дни, когда проходила исследования в больнице, передвигалась на коляске или с помощью костылей, а когда боли усилились, меня с трудом положили в ямер (трубообразный большой прибор), где должна была 45 минут неподвижно лежать. Это было жестокое испытание для меня. Оставшись одной в этой холодной комнате, в этом трубовидном приборе, начала шёпотом молиться. И вдруг, во всей этой напряжённой ситуации, я почувствовала, что из глубины моей души зарождается новая песня. В течение всего процесса она усовершенствовалась. Песня была о Божьей любви и преданности: где бы ты ни был, где бы ты не находился – Я всегда с тобой. Все мои боли забылись, а ямер показался удобным диваном. 
Теперь вопрос, почему мне была дана эта песня? Ответ один – потому что Иисус сказал: «Я пришёл для того, чтоб вы имели жизнь и имели с избытком». А это означает, что я скоро исполню эту песню для вас...
Айкуи Бабаян

 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/haykuhi.babayan.7?hc_location=stream


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ