Միջոցառում՝ նվիրված Հայկուհի Բաբայանի հիսունամյակին

Միջոցառում՝ նվիրված Հայկուհի Բաբայանի հիսունամյակին
Սեր, ուրախություն, հոգատարություն, երկրպագություն, քնքշություն ու պարզություն. ահա այն բառերը որոնցով կարելի է նկարագրել բոլորի կողմից շատ սիրված Հայկուհի Բաբայանին: 
Թեև Հայկուհի Բաբայանը այժմ գտնվում է մեզանից շատ հեռու, բայց նա շարունակում է մնալ մեզ հետ, մեր սրտերում: Նա հեռացավ երկինք՝ իր երկային Հոր մոտ, միացավ երկրպագողների բազմությանը, բայց թողեց իր սիրո հմայքն ու ճշմարիտ երկրպագուի իրական օրինակը մեզ համար, ինչպես նաև երգերի մեծ ու հրաշալի մի գանձարան:
 Հուլիսի 3-ին Հայկուհի Բաբայանի ծննդյան առիթով մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռնվեց վայելելու նրա հեղինակային երգերը:
IMG_7009.JPG
Հիշատակել նրան, լսել պատմություններ իր կյանքի մասին հարազատների ու ընկերների կողմից, ու դարձյալ հիանալ այդ երկնային էակով:
IMG_6966.JPG
Մարդ, ում մեջ երբեք չէր սպառվում սերը, ուրախությունն ու խինդը, չնայելով կյանքի բարդ իրադարձություններին, ցավին ու տառապանքին:
Միշտ ուրախություն էր տարածում իր շուրջը, պայծառ արեգակի նման իր ժպիտով,  ու խինդով ցրում ամեն անտրամադիր ու տխուր մթնոլորտ:
IMG_7015.JPG
Հովիվ Տիգրան Թադևոսյանը կիսվեց ներկաների հետ այն խորը սիրո մասին, որ Հայկուհին տածում էր  բոլոր մարդկանց հանդեպ: Յուրաքանչյուր մարդու մեջ փորձում էր գտնել անգամ մի փոքրիկ բարի կամ դրական բան ու դուրս քաշել այն նրա միջից: Հոգ տանել, աղոթել, բարեխոսել կարիքավորների ու եկեղեցու անդամների համար լինելով անգամ ֆիզիկապես ամնեծանր ու դժվարին իրավիճակում:
IMG_6883.JPG
Հայկուհու երգերի շնորհիվ կարողանում ես ճաշակել Աստվածային սիրո անսահման մեծությունը: Յուրաքանչյուր երգ կարծես մի ուղերձ կամ քարոզ լինի, որը արդի է բոլոր ժամանակների համար: 
IMG_6976.JPG
Այդ երգերը դարձել են բազմաթիվ վկայությունների պատճառ, որոնք բժշկել են շատ կոտրված ու կարծրացած սրտեր, դարձել զղջման, ապաշխարության, ներման ու սփոփանքի գրավական:
IMG_6991.JPG
  Հայկուհու տաղանդը փոխանցվել է իր գեղեցկուհի աղջիկներին, ովքեր նույնպես բազմաթիվ երգերի հեղինակներ և կատարողներ են:
IMG_7032.JPG
Ժակլինն ու Աննան ներկայացան նաև իրեց նոր հեղինակային երգերով: 
IMG_7035.JPG
Հայկուհու ջանքերով Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում հիմնադրվել էր Միջազգային Աստվածաշնչյան համալսարանի հայաստանյան մասնաճյուղը, որը, ինչպես Հայկուհին էր երազում, արդեն ուսանողներ ունի ինչպես այլ եկեղեցիներից այդպես էլ այլ երկրներից: 
2015 թվականին համալսարանն ավարտեցին առաջին մագիստրոսի կոչում ստացած շրջանավարտները:
 Եվ հենց Հայկուհի Բաբայանի ծննդյան միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև համալսարանի երկրորդ կուրսի ուսանողների ասոցատի կոչման դիպլոմների հանձնման արարողությունը:
IMG_6936.JPG
Սեփ. լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ