Հայրն ու աղջիկը...
Մի անգամ հայր ու աղջիկ գնում են սարերը, ու աղջնակը բացականչում է.
-Աաաաա՜...
ՈՒ լսում է պատասխանը.
-Աաաաա՜...
Աղջնակը զարմացած հարցնում է.
-Ո՞վ ես դու:
Ու լսում է պատասխանը.
-Ո՞վ ես դու:
Զայրացած այդ պատասխանից՝ աղջնակը բղավում է.
-Վախկո՛տ:
Ու էլի հնչում է պատասխանը.
-Վախկո՛տ:
Աղջնակը հարցնում է հորը, թե ինչ է այստեղ կատարվում ու հայրը պատասխանում է.
-Հիմա ուշադիր ինձ լսիր...
Հայրը բղավում է.
-Ես քեզ հարգում եմ:
ՈՒ լսվում է պատասխանը.
-Ես քեզ հարգում եմ:
-Դու ամենալավն ես:
-Դու ամենալավն ես:
ՈՒ հայրը սկսեց բացատրել.
-Այս երևույթը կոչվում է արձագանք, իսկ իրականում սա կյանքն է: Նա քեզ տալիս է այն,ինչ դու ասում ու անում ես...