Հայրը սպասում է քեզ
«Նոր սերունդ» եկեղեցու դահլիճում այսօր՝ հուլիսի 28-ին, չնայած ամռան շոգին ու արձակուրդներին, երկրպագուների պակաս չկար:
Անզուգական փառաբանությունից ու երկրպագությունից հետո կիրակնօրյա պատգամով հանդես եկավ Հրաչ Մանուկյանը:
Պատգամախոսի նպատակը ավետարանչությունն էր: Նա իր խոսքը կառուցել էր Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում Տիրոջ պատմած երեք առակների հիման վրա, որոնցից հատկապես խորը վերլուծության ենթարկեց անառակ որդու վերադարձի առակը:
Հայր Աստծուց հեռացողը չի արժանանա անգամ խոզերի կերակուրին: Սակայն դեպի Հայրը վերադարձողն, ընդհակառակը, կարժանանա Հոր անսահման գորովանքին ու պատվին: Հայրն Ինքն ընդառաջ դուրս եկավ վերադարձող որդուն: Այսինքն՝ Նա սպասում էր որդուն և մեծ ցնծությամբ ուրախացավ նրա վերադարձի համար: Հայրը նրան ընդունեց ոչ թե իր կատարած գործերի համար, այլ նրա համար, որ նա Իր որդին էր, որ Ինքը սիրում է Իր զավակներին, սիրում է աստվածային անվերապահ սիրով:
Աստված սիրում է քեզ, սիրում է այնքան, որքան Իր որդի Հիսուսին:
Մի՛ հեռացիր Աստծուց...
Տեսանյութը՝ շուտով:
Սեփ. լր.