Հայտնի մարդիկ Աստծո մասին

Հայտնի մարդիկ Աստծո մասին

Դեռ կգա այն օրը, երբ կծիծաղեն ժամանակակից մատերիալիստական փիլիսոփայության վրա: Որքան շատ եմ զբաղվում բնության ուսումնասիրությամբ, այնքան ավելի ապշած եմ կանգնում Արարչի գործերի առջեւ: Ես լաբորատորիայում իմ աշխատանքների ժամանակ աղոթում եմ:
Լուի Պաստեռ
Բնությունն ինչ-որ առումով ավետարան է, որն ավետում է Աստծո հզոր արարող ուժը, իմաստությունն ու մեծությունը: ԵՎ ոչ միայն երկինքը, այլ նաեւ երկրի ընդերքն է վկայում Աստծո փառքը:
   Լոմոնոսով
                                                                                                                                                                             
 Տիեզերքի հրաշալի եւ հարմոնիկ կառուցվածքը կարող է բացատրվել միայն նրանով, որ տիեզերքը ստեղծվել է ամենագետ եւ ամենակարող Էակի ծրագրով: Ահա իմ առաջին եւ վերջին խոսքը:
                                                                 Իսահակ Նյուտոն  
Այնպես քայլի’ր, կարծես հաջորդ քայլովդ Երկնքի շեմն ես անցնելու:

                                                                                                                        Ջիմ Էլիոտ
Ոչ թե մեծ հավատի կարիքը ունես, այլ` հավատ մեծ Աստծո հանդեպ: Թեկուզև հավատդ մանանեխի հատիկի չափ լինի, բավարար է լեռներ տեղափոխելու համար:

Կյանքում միայն մի պարագայում պետք է գտնվենք`ԱՍՏԾՈ ՄԵՋ:
Հադսըն Թեյլոր
 Չեմ կարող ասել. << Հոժար եմ,Տե’ր>>, սակայն`<<Հոժար եմ, որ դու ինձ հոժար դարձնես>>:
Էֆ. Բի. Մեյեր

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ