Հեսու
Իսրայելացիների առաջնորդը Մովսեսի մահից հետո, որի անունը նշանակում է «Աստված փրկություն է»։ Երբ իսրայելացիներն անապատում էին, Հեսուն բանակի ղեկավար ընտրվեց։ Քանանի մասին տեղեկություններ բերելու նպատակով Մովսեսի կողմից ուղարկված տասներկու հետախույզներից միայն Հեսուն ու Քաղեբն էին հավատացած, որ իսրայելացիներն Աստծու աջակցությամբ կկարողանան գրավել այդ երկիրը։ Աստված հատուցեց նրանց հավատի դիմաց. Եգիպտոսում ծնված հրեաներից միայն նրանք տեսան Քանանի նվաճումը։ Մովսեսի մահից հետո Հեսուն իսրայելացիներին առաջնորդեց Քանան և այն բաժանեց տասներկու ցեղերի միջև։ Մահվանից առաջ Հեսուն իսրայելացիներին պատվիրեց սիրել և հնազանդվել Աստծուն։ «Իսկ ես և իմ տունը,- ասաց նա,- Տիրոջն ենք պաշտում»։ Ժողովուրդը պատասխանեց. «Մենք նույնպես Տիրոջը պիտի պաշտենք, նա է մեր Աստվածը»։
Ավետյաց երկիր մտնելուց առաջ Աստված ասաց Հեսուին.
«Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»։ (Հեսու: 1:9):
Աստծո այս քաջալերանքը կարող է վերաբերվել մեզնից յուրաքանչյուրին՝ Աստծո ծրագրերը իրականացնելիս: