Հետաքրքիր ու ուսուցողական պատմություն

Հետաքրքիր ու ուսուցողական պատմություն
Կար մի պատանի, ով ուներ շատ վատ բնավորություն:
Նա ուզում էր ազատվել այդ բնավորությունից, բայց չգիտեր ինչպես: Մի անգամ նրա հայրը տվեց նրան մի տուփ մեխ ու ասաց.
-Ամեն անգամ մի մեխ մեխիր այս ծառին, երբ կվիճես ինչ որ մեկի հետ, կամ համբերությունդ քեզ չի ների: 
Առաջին օրը պատանին ծառին մեխեց 37 մեխ: Վերջին շաբաթում, նա կարողացավ իրեն զսպելով ծառին ավելի քիչ քանակությամբ մեխեր մեխել, պակասեցնելով այն օր օրի` հասկանալով , որ ավելի հեշտ է կառավարել ինքդ քեզ , քան ամեն անգամ այդքան մեխեր մեխել: 
Վերջապես եկավ այն օրը, երբ պատանին այլևս ոչ մի մեխ չմխեց ծառին: Այդժամ նա եկավ հոր մոտ ու պատմեց այդ ամենը: 
Հայրը նրան պատասխանեց. 
-Ապրես որդիս, այժմ ամեն անգամ մի մեխ հանիր, երբ չես կորցնի համբերությունդ: 
Եկավ նաև այդ օրը, երբ պատանին ասաց հորը, որ հանել է բոլոր մեխերը: 
Հայրը տարավ որդուն այդ ծառի մոտ ու ասաց.
-Որդիս, դու քեզ շատ լավ պահեցիր, բայց նայիր, թե ինչքան անցքեր են մնացել այս ծառի վրա, նրանք այլևս երբեք իդեալական չեն լինի: Նույնպես և մենք, երբ վիճում ենք մեր հարազատների հետ ու ասում նրանց տհաճ բաներ, ամեն անգամ վերքեր ենք առաջացնում նրանց սրտի վրա, որոնք միշտ իրենց հետքն են թողելու , ու երբեք այս ծառի նման իդեալական չեն լինի: 
Եվ բնավ կարևոր չէ, թե քանի անգամ ենք մենք ներեղություն խնդրում, հետքը մնում է: Հետք, որը առաջացել է բառերի միջոցով, բերում է նույն ցավը, ինչ և ֆիզիկականը:
Աղբյուր՝  Ես Քրիստոնյա եմ ՖԲ էջ

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ