Հիսուսն ընտրեց Իր աշակերտներին, որպեսզի սովորեցներ նրանց աշխատել միասին, և այդ աշխատանքը հասցներ մինչև վերջ

Հիսուսն ընտրեց Իր աշակերտներին, որպեսզի սովորեցներ նրանց աշխատել միասին, և այդ աշխատանքը հասցներ մինչև վերջ
Հիսուսն ընտրեց Իր աշակերտներին, որպեսզի սովորեցներ նրանց աշխատել միասին, և այդ աշխատանքը հասցներ մինչև վերջ: 
Նա աշակերտներին ուղարկում էր երկուսով: Զարմանալի է, թե որքան զորություն կա միասին ծառայելու մեջ, սակայն այդ պրակտիկան այսօր քչերն են կիրառում: Յուրաքանչյուր եկեղեցի պետք է ունենա լավ առաջնորդների արդյունավետ թիմ, որն Աստծո արքայության համար աշխատում է միահամուռ ուժերով: 
Սակայն նման առաջնորդների ընտրությունը պետք է համապատասխանի Աստծո խոսքի չափանիշներին: ՙ Եղբայրնե՜ր, ընտրեցեք ձեր միջից բարի համբավ ունեցող յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար, իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզչությանը նվիրվենք»(Գործք.6:3): Ուշադրություն դարձրեք, որ առաջին ՙպաշտոնյաները՚ ընտրվեցին գործնական ծառայության համար: Նրանց ընտրեցին Աստծո այրերը և ՙկանգնեցրին առաքյալների առաջ և, աղոթք անելով, նրանց վրա ձեռք դրեցին: Եվ Աստծու խոսքը աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում մեծապես շատանում էր, և քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին ՚ (Գործք.6:6-7): 
Գործք առաքելոցում սա թիմի ձևավորման մասին առաջին հիշատակումն է: Նրանց չանվանեցին թիմ, այլ սարկավագներ, բայց մենք ուշադրություն ենք դարձնում, որ առաքյալներն ասացին՝ ՙՆրանց նշանակենք այդ ծառայությունների համար՚, ինչը նշանակում էր, որ նրանք այժմ առաջնորդների ծառայության մասն էին: Հետագայում նրանց ձեռքբերումներն ապացուցեցին, որ նրանք միաբան էին, ուժեղ, տրամադրված հաղթությունների և արժանի էին հավատի մեջ վստահության: Այստեղ մենք տեսնում ենք, որ առաջնորդները որոշեցին նրանց հոգևոր առաջնայնությունները: Առաքյալները ցուցաբերեցին խորագիտություն, երբ ասացին.ՙԻսկ մենք աղոթքի և խոսքի քարոզչությանը նվիրվենք»:
Ավագ հովվի առաջնայնությունը կայանում է նրանում, որպեսզի նա լսի Աստծուն և հռչակի Նրա կարգադրությունները եկեղեցու համար: Նա պետք է լսի Աստծուն, որպեսզի ենթադրություններ չանի: Աստված ամեն ժամանակ խոսում և ուղղություն է տալիս Իր առաջնորդներին: Շատ առաջնորդներ այսօր գործում են Աստծո տեսիլքից դուրս՝ չգիտակցելով, որ Աստծո ճանապարհից շեղվել են: Ոչ մի մտացածին հաջողակ ծրագիր չի գործի, քանի դեռ առաջնորդը չի լսում Աստծուն: Առաջնորդների աշխատանքը չի ավարտվում ութժամյա աշխատանքային գրաֆիկով: 
Չնայած, որ հանգստի մեջ ոչ մի վատ բան չկա: Առաջնորդը կարող է նաև հեռուստացույց դիտել, բայց նա անպայման պետք է ժամանակ տրամադրի Աստծո հետ հաղորդակցվելու և Նրա ձայնը լսելու համար: Ահա, թե ինչը պետք է ծառայողի համար համարվի առաջնայնություն:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ