Հիսուսը փրկում է

Հիսուսը փրկում է
Օգոստոսի վերջին կիրակի օրը «Նոր սերունդ» եկեղեցում ավետարանչության օր էր: Ծառայության սկզբում եկեղեցու չորս երգիչներ մեկական երգ նվիրեցին նրանց, ովքեր առաջին անգամ էին եկեղեցում և պետք է ընդունեին Հիսուսին:
Իրենց անզուգական կատարումներով ներկաներին հիացրեցին Աննան, 
Screen%20Shot%202014-08-31%20at%2013.24.
Վահրամը,
Screen%20Shot%202014-08-31%20at%2013.25.
Էռնան
Screen%20Shot%202014-08-31%20at%2013.26.
և Լիլիան:
Screen%20Shot%202014-08-31%20at%2013.32.
Պատգամախոսը երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանն էր: 
Նա իր խոսքը սկսեց աղոթքով:
Screen%20Shot%202014-08-31%20at%2013.23.
Ավետարանը Աստծո զորությունն է ամեն իրավիճակում, ասաց քարոզիչը: Բայց Ավետարանի գլխավոր զորությունն այն է, որ այն փրկում է, եթե հավատում ես նրան:
Աստծո խոսքն ասում է «Բոլորը մեղք գործեցին և Աստծո փառքից զրկվեցին» (Հռոմ.3:23):
Սատանան իր ձեռքում ունի մեր մեղքերը, որ մշտապես ներկայացնում է Աստծուն: Իսկ քանի որ «մեղքի վարձքը մահն է» (Հռոմ.6:23), ապա բոլորը պիտի մեռնեն: Սակայն կա մահվանից խուսափելու մի ելք՝ ապաշխարելը: Ապաշխարել, նշանակում է զղջալ, ետ դառնալ չար ճանապարհից: 
Հին Կտակարանում կա մի օրենք (Թվ.35:25): Անզգուշաբար մարդ սպանած անձինք վրեժխնդրի դատաստանից խուսափում էին այսպես կոչված «ապաստանի քաղաքում» բնակվելով, որտեղ պետք է մնային այնքան ժամանակ, մինչև մեռներ «սուրբ յուղով օծված քահանայապետը»: Հետևաբար քահանայապետի մահվան գույժն իր մեջ նաև բարի լուր էր պարունակում՝ այն ազատություն էր շնորհում ապաստանի քաղաքի բնակիչներին:
Նոր Կտակարանում ասվում է, որ մեր մեծ քահանայապետը Հիսուս Քրիստոսն է: (Եբր. 4:14) Նա խաչվեց, որովհետև մենք բոլորս մեղավոր էինք, բայց մյուս կողմից, խաչվելով Նա մեզ մեղքերի թողություն տվեց: Իսկ երբ հարություն առավ, սատանան զրկվեց մեր մեղքերը մեր դեմ օգտագործելու, մեզ մեռցնելու իրավունքից: Երբ հավատում ենք Քրիստոսի Ավետարանին, այն ամոթ չենք համարում, ապա սատանան հայտնապես խայտառակ է լինում և Հիսուսի հաղթանակը մեր կյանքում դառնում է կատարյալ:
Քարոզչի խոսքից հետո դահլիճում գտնվող նորադարձները իրենց կյանքն ու սիրտը նվիրեցին հիսուսին, ապաշխարության աղոթք արեցին և Հիսուսին ընդունեցին որպես Տեր և Փրկիչ:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ