Հիսուսը զորավոր ազատագրիչն է
Հիսուսը գնաց խաչի վրա մեռնելու և իր տանջանքներով փրկագնեց մեր ամոթը: Եթե դուք ամաչում եք ինչ-որ բանից, ապա իմացե՛ք, դուք կարող եք ազատվել դրանից: Դուք այլևս ոչ մի վայրկյան կարիք չունեք ապրելու այդ զգացումով: Հիսուսը զորավոր ազատագրիչն է: Նա կարող է հպվել ձեր սրտի ամենածածուկ խորքերին, բժշկել ձեր հոգևոր վերքերը և ընդմիշտ ազատել ձեզ ցավից ու ամոթից: Եսայիա 53:4-ում գրված է.«...բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստծուց զարկուած եւ նկուն եղած»։ Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նշանակում «Հիսուսը պատուհարուած էր Աստծուց»: Պատկերացրեք մարդ, որը ոտքով հանգցնում է ծխացող մոխիրը կամ ծխախոտի մնացորդը: Ահա այսպես պետք է վարվեր Հայր Աստվածը Հիսուսի հետ: Նա պատժվեց ողջ աշխարհի չարիքի համար, որպեսզի այդ չարիքն իշխանություն չունենա մեզ վրա: Մեղքը, հիվանդությունը, ցավը կորցրեցին իրենց իշխանությունը, երբ Հիսուսը դրանք խաչ բարձրացրեց և հաղթեց դժողքին, մահվանն ու տառապանքին: Նա հաղթեց ամոթին, լքվածությանը, դառնությանն ու վախին: Հիսուսը հաղթեց ամեն բան:
Արժե այսօր խորհել այս մասին:
Ռիք Ռեններ