Հնազանդություն ազատության մեջ
Օգոստոսի 9-ին «Նոր սերունդ» եկեղեցին օրհնեց Անուշիկի և Գևորգի պսակադրությունը:
Եկեղեցին հովվի առաջնորդությամբ օրհնեց զույգին, մաղթեց սեր, աստվածահաճո կյանք ու նվիրվածություն Աստծո Խոսքին:
Իսկ օրվա պատգամախոսը Իժևսկից ժամանած «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Ալբերտ Սատախիեվն էր, ով իր խոսքում մասնավորապես նշեց հետևյալը:
Աստված ցանակացած իրավիճակում իր զավակների ձեռքից բռնած է և Նա անպայման մեզ կտանի իր փառքի մեջ: Ամենաընկճող և բարդ բանն այն է, երբ մարդը հասկանում է, որ, չնայած իր ցանկությանը, նա ի զորու չէ իրավիճակները փոխել: Երկու մոտեցումներ կան իրավիճակների վերաբերյալ: Առաջինն այն է, երբ մարդը խոնարհվում է իրավիճակների առաջ: Իսկ երկրորդն այն է, երբ մարդը խոնարհվում է Աստծո առաջ:
Հավատացյալ մարդը մտնում է խոստմունքի մեջ: Աստված ցանկանում է, որպեսզի մենք, մուտք գործելով մեր ապագա, թողնենք մեր անիծյալ անցյալը՝ բոլոր բռնությունները, ցավերն ու վիրավորանքները: Մարդը չի կարող մտնել օրհնյալ ապագա իր անիծյալ անցյալով:
Աստված ցանկանում է ազատել մեզ, որպեսզի մենք չխոնարհվենք իրավիճակների առաջ, այլ որ մենք սովորենք ազատ ընտրություն կատարել, բայց սկզբում Աստված ազատագրում է մեզ գերությունից և սխալ մտածելակորպից:
Աստված ընդունում է միայն հնազանդ մարդու արդարությունը: Երբ Աստված Իսրայելի ժողովրդին դուրս էր հանում Եգիպտոսից, Նա իր ժողովրդին սովորեցնում էր ազատության մեջ հնազանդվել իրեն:
Եթե մենք չհասկանանք, որ բոլոր իրավիճակներում կա Տիրոջ ձեռքը, կսկսենք մեղադրել Աստծուն այդ բոլոր իրավիճակների համար:
Աստծո նպատակը մեզ ազատ ժողովուրդ դարձնելն է, որն այդ ազատության մեջ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Դրանով արտահայտվում է Տիրոջ հետ հարբերությաունների մեջ լինելու ողջ հմայքը:
Փարավոնի առաջ մարդիկ ստորաքարշություն են անում, ընտրություն չունեն, պետք չէ նրան հավատալ: Բայց երբ Աստված սկսում է քեզ առաջնորդել, դու միշտ ընտրութթյուն ունես հավատալու, վստահելու և գնալու Նրա հետևից: