Հոգևորները հոգևորների հետ համեմատելով

Հոգևորները հոգևորների հետ համեմատելով

- Այս լարված օրերին մեր նպատակը չարի դեմ պատերազմելն է: Մենք պարտավոր ենք աղոթել, որպեսզի Աստված պահպանի մեր զինվորներին, մեր սահմանները, մեր հայրենիքը: Որպեսզի մեր թշնամիներն էլ դառնան դեպի Հիսուսը: Մեր պատերազմը հոգևոր պատերազմ է, - «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայությունն այսպես սկսեց եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Սահմանների ու զինվորների պաշտպանության համար աղոթքից հետո եկեղեցու շուրջ տասհինգ երեխաներ ընծայվեցին Աստծուն: Նրանք բեմ բարձրացան իրենց ծնողների ուղեկցությամբ, և եկեղեցին հովվի առաջնորդությամբ աղոթեց, որպեսզի Տերը պահպանի նրանց ու իրենց ծնողներին, որպեսզի նրանց մանկական սրտերը կարողանան Սամուելի նման լսեն Տիրոջ ձայնը, Դավթի պես սաղմոս երգեն, Պողոսի նման նվիրված լինեն Աստծուն:

Children.jpg

Կիրակնօրյա խոսքում հովիվը վերլուծեց հոգևոր մարդու հատկանիշները և հորդորեց ոչ թե շռայլել հոգևոր բառը, այլ ձգտել հասնել հոգևոր լինելուն:

Հոգևոր մարդը հոգևոր ձևով է մտածում: Ո՞րն է հոգևոր և աշխարիկ մտածելակերպերի տարբերությունը: Պողոս առաքյալը Կորնթացիների առաջին ուղերձում գրում է.

«…խօսում ենք ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով»: (1 Կոր.2:13):

Հոգևոր մարդը խոսում է այն, ինչն իրեն Սուրբ Հոգին է սովորեցնում: Կատարյալները (1 Կոր.2:6) նրանք են, ովքեր հոգևոր են, ովքեր կարող են հոգևոր ձևով մտածել: Ու այդպիսինների հետ Պողոսը «Աստծո ծածուկ իմաստությունն» է խոսում (1 Կոր.2:7): Այս իմաստությունը հասկանալու համար նախնական հավատը բավարար չէ, այլ պետք է առաջ գնալ դեպի Աստծո իմաստությունը:

Հոգևոր մարդը պետք է կարողանա քննել: Սուրբ Հոգին քննում է «Աստծո խորքերը» (1Կոր.2:10): Եվ մենք ունենք Սուրբ Հոգին, որպեսզի կարողանանք քննելոչ թե մարդկային, այլ Աստծո իմաստության խորքերը: Դրա համար հարկավոր է համեմատել հոգևոր բաները հոգևորների հետ:

Հոգևոր  մարդը չպետք է դատի: Հոգևոր մարդը պետք է զգույշ լինի: Պետք է ամեն բան քննի սիրով, ու այդ ժամանակ Տերը «խաւարի ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կ’լինի Աստուածանից»: (1Կոր4:5):

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ