Հոգու կրակը
Աղոթքն Աստծուն մոտենալու միակ ձևն է: Այլ եղանակ չկա: Եթե ուզում ես ճանաչել Աստծո զորությունը, իսկապես հաղորդակցվես Նրա հետ ու ստանաս Նրա օրհնությունները՝ պիտի աղոթես:
«Հիսուսը Սուրբ Հոգով լցված, վերադարձավ Հորդանանից և Սուրբ Հոգուց անապատ առաջնորդվեց»: Ղուկ.4:1:
Հիսուսը չգնաց անապ Հոգով լցվելու: Նա արդեն լցված էր: Նա գնաց ծոմի և աղոթքի: Եվ դրա արդյունքը երևաց, երբ նա վերադարձավ.
«Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլիա և Նրա համբավը տարածվեց գավառի բոլոր կողմերում»: Ղուկ.4:14:
Նա վերադարձավ Հոգու զորությամբ, Հոգու կրակով: Աղոթքի միջոցով Նա զորացավ:
Երբեմն մարդիկ մտածում են, թե արդյո՞ք հնարավոր չէ զորանալ առանց աղոթքի: Մարդը փնտրում է զորություն ստանալու ամենից հեշտ ձևը: Սակայն այնպես, ինչպես մկանները զորացնելու համար անհրաժեշտ են կանոնավոր վարժություններ, այդպես էլ հոգով զորանալու համար անհրաժեշտ է կանոնավոր, հետևողական աղոթք:
«Մարդու հոգին ուտում է իր հիվանդությունը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել»: Առակ.18:14:
Եթե հոգով ուժեղ ես, կհաղթահարես հիվանդությունները, հոգնածությանը, անգամ քաղցին: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է լցվել Հոգով: Հոգու կրակում կայրվեն բոլոր հիվանդությունները ու փորձությունները: Իսկ Հոգու կրակը ստանալու համար անհրաժեշտ է աղոթել, անհրաժեշտ է կանոնավոր աղոթքի կյանքով ապրել:
Երբ աշակերտները Հիսուսին խնդրեցին, որ իրենց աղոթել սովորեցնի, Նա սովորեցրեց «Հայր մերը»: Սա աղոթքի բանաձևն է: Հետագայում, երբ աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով, նրանք սկսեցին աղոթել լեզուներով: Նրանք զորացան, դարձան համարձակ, դարձան իմաստուն: Հոգին գերագույն իմաստությունն է: Երբ դու լցվում ես Հոգով, Աստծո իմաստությունն ու Աստծո միտքն են իջնում քեզ վրա:
Մարդիկ գալիս էին Հիսուսի մոտ բժշկվելու.
«…շատ ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու Նրան և բժշկվելու իրենց հիվանդություններից։ Իսկ Նա քաշվում էր անապատ տեղեր և աղոթում էր»: Ղուկ.5:14-15:
Մարդկանց բժշկելուց առաջ Նա գնում էր աղոթելու և աղոթքի միջոցով զրանալու: Մեր աղոթքների գերակշիռ մասը վերաբերվում է մեզ կամ մեր մոտ հարազատներին: Բայց Հիսուսը աղոթում էր ուրիշների համար: Հիսուսին նմանվելու համար մենք նույնպես պետք է լինենք բարեխոսներ՝ աղոթենք ուրիշների համար: Իսկ երբ լցվես Հոգով և զորանաս, այլևս չես փնտրի, թե ով կարող է քեզ համար աղոթել: Այլ կփնտրես մարդկանց, ում համար ինքդ կարող ես աղոթել:
Ուզո՞ւմ ես բժշկվես և բժշկես, ուզո՞ւմ ես լինել իմաստուն, ուզո՞ւմ ես լինել զորավոր, ուրեմն աղոթի՛ր: Երբ դու աղոթում ես լեզունեով, քո հոգին միանում է Աստծո Հոգուն ևՆրա կրակն ու զորությունը լցվում են քո մեջ:
«Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք Սուրբ Հոգով աղոթք անելով»: Հուդա1:20:
Ուրմեն ժամանակն է վերջ տալու հոգու տկարությանը: Ապրի՛ր աղոթքի կյանքով և ստացիր Հոգու զորությունը:
Սեփական լրատվություն