Հոկտեմբերի 25-ին Տիգրան Թադևոսյանը օրհնեց և շնորհավորեց Միջազգային աստվածաշնչյան քոլեջի առաջին կուրսի ուսանողներին:

Հոկտեմբերի 25-ին Տիգրան Թադևոսյանը օրհնեց և շնորհավորեց Միջազգային աստվածաշնչյան քոլեջի առաջին կուրսի ուսանողներին:
Հոկտեմբերի 25-ին, «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը օրհնեց և շնորհավորեց Միջազգային աստվածաշնչյան քոլեջի առաջին կուրսի ուսանողներին: 
Միջազգային աստվածաշնչյան քոլեջը այս տարի մագիստրոսի գիտական աստիճան կոչումով տասնվեց շրջանավարտ ունեցավ:
Այս տարիների ընթացքում բազմաթիվ ուսանողների կյանքում տեղի են ունեցել փոփոխություններ. Խոսքի ճանաչողության շնորհիվ փոխվել է նրանց արժեհամակարգը, մտածելակերպը, առաջնայությունները՝ առաջնորդելով նրանց հավատից հավատ, զորությունից զորություն: Ահա նրանցի մի քանիսի վկայությունները:
10174855_433308430193113_634870974228658 
Երկրորդ կուրսի գերազանց ուսանողուհի Լուսինե Նիկոյան:
- Ես ունեմ երկու բարձրագույն կրթություն, սակայն անհրաժեշտություն եմ համարում սովորել Միջազգային աստվածաշնչյան քոլեջում, քանի որ հասկացել եմ, որ Աստծո Խոսքը այն միակ հիմնաքարն է, որի վրա կարող եմ կառուցել իմ հետագա ողջ կյանքը: Ուսանելու երկու տարիների ընթացքում ունեցել եմ փորձություններ, դժվարություններ, սակայն ճիշտ հիմքի շնորհիվ կարողացել եմ ամեն բան հաղթահարել՝ հասկանալով, որ Աստված միշտ ինձ հետ է և Նրա խոսքը միշտ քաջալերել, բարձացրել,զորացրել է ինձ: 
12119051_433308506859772_114318793891309
Երրորդ կուրսի գերազանց ուսանող Մհեր Մնացականյան:
- Երբ գալիս ես Տիրոջը և իրապես ապաշխարում ես, ուզում ես անընդհատ կենդանի հարաբերություններ ունենալ Նրա հետ: Իհարկե այս ճանապարհին լինում են բազմաթիվ խոչընդոտներ, քանի որ անօրենը չի ցանկանում, որ մենք ճանաչենք մեր Տիրոջը: Սակայն դա պարտադիր պայման է, որ քո ընթացքը Տիրոջ մեջ մեծ գին ու արժեք ունենա՝ հաղթանակդ ավելի փառավոր դարձնելու համար: 
Ես ինքն ինձ հարց տվեցի «Արդյո՞ք ուզում եմ ավելի խորը ճանաչել Տիրոջը»:
Միջազգային աստվածաշնչյան քոլեջը դարձավ մի միջոց, որ ինձ հիանալի հնարավորություն տվեց և տալիս է ծանոթանալ, ուսումնասիրել աստվածաշնչյան գիտական փաստերի, վերլուծությունների հետ, և վստահորեն կարող եմ ասել, որ նման տեղեկություններ՝ ճիշտ հերթականությամբ և հանրամատչելի մեկնաբանությամբ ոչ մի տեղ չես գտնի: Այո, շատ կարևոր է ճիշտ հերթականությունը, հոգևոր չափանիշների առաջնայնության ճիշտ դասակարգումը և մատուցումը, և էլ ավելի կարևոր է իմացած նյութը ճիշտ և ճիշտ հերթականությամբ մատուցելը: Այստեղ սովորում ենք ճիշտ մատուցել Բարի Լուրը, որովհետև հենց դրանում է կայանում ցանկացած քրիստոնյայի առաքելությունը: Այս ամենը գիտակցելով ես հասկացա, որ եթե ուզում եմ խորապես ճանաչել Տիրոջը, ապա պետք է դառնամ Նրա աշակերտը: 
11222536_433308560193100_400040008280945
Միջազգային աստվածաշնչյան քոլեջի շրջանավարտ, աստվածաբանության մագիստրոս, «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Մարինե Կարապետյան:
- Մինչև համալսարան ընդունվելը թվում էր, թե ինչ-որ բան գիտես, ինչ-որ բան սովորել ես, ինչ-որ բանի հասել ես, բայց քոլեջի աստվածաշնչյան խոսքի բազմակողմանի ուսուցումները մեզ տարան այն երանության մեջ, երբ ասում են «Երանի հոգով աղքատներին» ու մենք տեսանք այն աղքատությունը, թե ինչքան բան չգիտենք, ինչքան բան սովորելու և հասկանալու կարիք ունենք: Հիսուսն Իր աշակերտներին մեկնում էր Խոսքի խորությունները, որովհետև նրանք, ովքեր իրապես ուզում են աշակերտել Արքայությանը, նրանց բացվում է Արքայության խորհուրդները: Շնորհակալ եմ Աստծուն նման բացառիկ հնարավորության համար, որի միջոցով հասկանում ենք Արքայության խորհուրդները:
Շնորհավորում ենք բոլոր առաջին կուրսեցիներին՝ մաղթում պտղաբեր տարի:
12190054_433308600193096_611065438096348


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ