Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայողական շրջայցը ԱՄՆ-ում շարունակվում է…

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայողական շրջայցը ԱՄՆ-ում շարունակվում է…
Այս կիրակի` 03.02.2013 թ.-ին,  հովիվ Տիգրան Թադևոսյանը հրավիրված էր ծառայելու միանգամից երկու եկեղեցիներում: Առաջինը Գլենդել քաղաքի հայկական եկեղեցիներից մեկն էր, որի հովիվն է հանդիսանում Թոնի Վարտանյանը:
Ծառայությանը ներկա էին տարբեր քաղաքներից ժամանած մարդիկ, որոշները եկել էին  հեռուստահաղորդումներից ստացած տպավորությունների արդյունքում: Ծառայությունն  անցավ շատ կրակոտ մթնոլորտում, ներկաներից շատերը վերապրեցին Սուրբ Հոգու ներկայությունից բխող յուրահատուկ ազատությունը: Վերջում ներկա գտնվողներից մեկը, ով հանիդիսանում է մեկ այլ քաղաքում գտնվող եկեղեցու առաջնորդ, հրավիրեց հովիվ  Տիգրանին շաբաթ օրն իրենց մոտ ևս ծառայելու համար:
Հաջորդ ծառայողական կանգառը Կալիֆորնիա նահանգի Մոնրովիա քաղաքում էր:Եկեղեցու  հովիվն է Սաքո Քելեշյանը: Փառաբանությունը վարում էր ճանաչված և սիրված հոգևոր երգչուհի Սալբի Քելեշյանը: Ծառայության ընթացքում Աստված հրաշալի կերպով հպվում էր մարդկանց, եղան բազմաթիվ վկայություններ:Այս շաբաթվա ընթացքում ևս նախատեսված են հանդիպումներ մի շարք հովիվների և հոգևոր գործիչների հետ:
Հիշեցնենք, որ հովիվ Տիգրան Թադևոսյանը 20.01.2013 թ-ից ծառայողական շրջայցով մեկնել է ԱՄՆ և Երևան կվերադառնա փետրվարի 11-ին:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ