Հովիվ Տիգրան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի առիթով Հիսուսն ասեց. «Ճշմարիտ եմ ասում՝ չկա մեկը, որ թողնի Իմ և ավետարանի համար տուն, եղբայրներ (ԸՆԿԵՐՆԵՐ), քույրեր, հայր կամ մայր... և չստանա հարյուրապատիկ ավելին այս կյանքում...»
1992 թվականին, երբ ապաշխարեցի, թողեցի մեղքը, շատերն ինձանից մի կողմ քաշվեցին (փաստորեն, ի՞նչ, մեզ իրար հետ մեղքն է՞ր կապում...) Ցավալի էր...Բայց այլընտրանք չկար, հետադարձ ճանապարհ՝ նույնպես։ Տիրոջ խոսքը, Սուրբ Հոգու ներկայությունը և նոր ապրելակերպի այս ոճը՝ սրբությունը գերել էին ինձ...
Արդեն տարիներ է, ինչ ես տեսնում եմ Տիրոջ խոստման իրականացումը իմ և Հայկուհու կյանքում՝ մեկի փոխարեն հարյուրը։ Հարյուրավոր անծանոթ (բայց այնքան հարազատ) մարդիկ՝ եղբայրներ ու քույրեր, աշխարհի տարբեր ծայրամասերից (բառիս բուն իմաստով) իրենց ձեռքերն են մեկնում և աջակցում մեզ իրենց աղոթքով և նյութապես։
Այսօր ևս ծանոթացա նոր ընկերներիս՝ Սամվելի (Գերմանիայի ք. Բրեմենից), Յուգենի և Իրինայի (ք.Կլոպենբուրգ), Արամի և իր կնոջ՝ Էդիտայի հետ, որոնք մեզ այցելելու, մեզ հետ աղոթելու և իրենց եկեղեցու կողմից ֆինանսապես օգնություն ցուցաբերելու համար եկել էին Ֆրանսիայից...Պատկերացնու՞մ եք, մի երկրից մի ուրիշ երկիր «անծանոթ» մարդկանց համար...Շնորհակալություն Հիսուս իմ բոլոր ընկերների համար։
Նա նաև ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքը կկատարվի...»
1/100
Նա նաև ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքը կկատարվի...»
1/100
Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյան