Հովիվ Տիգրան Թադևոսյանի հիսունամյակի հոբելյանական երեկոն (լուսանկարներ)
Շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու օրհնություններով էր տոգորված «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի 50-ամյակին նվիրված երեկոն:
«Կովկաս» համալիրի «Բագրատունիներ» սրահում հավաքվել էին «Նոր սերունդ» եկեղեցու հետևորդները, ավետարանական ընտանիքի բազմաթիվ եկեղեցիների հովիվներն ու ծառայողները, հովվի դպրոցական ընկերները, բարեկամները:
Իր օրհությունները հովվին հղեց Ավետարանական Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը:
«Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանի, ամբողջ եկեղեցու և իր անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանը:
Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ, վեր. դոկ. Ռաֆայել Գրիգորյանի շնորհավորական խոսքը հովվին փոխանցեց Արարատի եկեղեցու հովիվ Սմբատ Շահնազարյանը:
Տիգրան Թադևոսյանին ջերմորեն շնորհավորեց Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի, դոկ․Լևոն Պարդակչյանը:
Իրենց մաղթանքները հղեցին նաև Հայաստանի «Նոր կյանք» վերհարանվանական միության նախագահ Վարդան Բլբուլյանը...
Սևանի Ավետաբեր եկեղեցու հովիվ Վլադիկ Բաղդասարյանի օգնական Սերգեյ Ղազարյանը:
Հովվի դպրոցական ընկերները, եկեղեցու հավատացյալները, Ավետարանական ընտանիքի այլ եկեղեցիների հովիվներն ու հավատացյալները նույնպես հանդես էին գալիս սրտաբուխ անկեղծ բարեմաղթանքներով ու օրհնություններով:
Ամբողջ երեկոյի ընթացքում շնորհավորանքները զուգորդվում էին հոգևոր երգերի անզուգական կատարումներով: Հոբելյարին բազում գեղեցիկ երգեր նվիրեցին նրա դուստրերը՝ Լիլիան, Ժակլինն ու Աննան:
Հունական երգերի իր արհեստավարժ կատարումներով ներկաներին հաճելիորեն զարմացրեց հոբելյարը՝ հովիվ Տիգրանը:
Ներկաները դիտեցին նաև «Նոր սերունդ» միջազգային շարժման ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևի շնորհավորական ուղերձը:
Հովվի հիսունամյակին զուգադիպել էր մեկ այլ հիանալի առիթ. 2009 թ-ին Հայաստանում «Նոր սերունդ» եկեղեցուն կից բացվեց «Միջազգային Աստվածաբանական Համալսարանը», որն ադրեն 4 տարի է ինչ տալիս է շրջանավարտներ՝ ասոցիատներ,բակալավրեր և մագիստրոսներ։ Ի լրումն այդ հոբելյանի, օրերս վերոհիշյալ համալսրանի ղեկավարությունը Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու ավագ հովիվ Տիգրան Թադևոսյանին շնորհեց աստվածաբանության դոկտորի կոչում։
Երեկոն ավարտվեց երիտասարդների ուրախ, բոցաշունչ պարերով:
Սեփական լրատվություն