Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Աբովյան քաղաքում

Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Աբովյան քաղաքում
Փետրվարի 2-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայում էր Աբովյան քաղաքի «Փարոս» եկեղեցում:
Երկու քույր եկեղեցիների միջև ձևավորվել են շատ ջերմ հարաբերություններ, որի ապացույցն են հաճախակի դրաձած փոխադարձ ծառայությունները: Հովիվ Տիգրանն այնտեղ էր «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանի հրավերով:
Հովիվի խոսքի առանցքը Ավետարանչությունն էր: 
Շատ քրիստոնյաներ զարմանում են և նույնիսկ հիասթափվում, երբ տարիներով աղոթելուց հետո պատասխան չեն ստանում: «Ինչու՞ Աստված չի լսում իմ խնդրանքը», - տարակուսած հարցնում են նրանք: Իսկ դու լսու՞մ ես Աստծուն: Չէ՞ որ Հիսուսն ասում է. «Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է»։ (Մտթ. 10:32):
Դավանել՝ չի նշանակում ընդամենը հայտարարել, որ մենք քրիստոնյա ենք: Դա բավարար չէ: Դավանել՝ նշանակում է տարածել Բարի Լուրը, մարդկանց ասել, որ իրենք մեղավոր են և արժանի են մահվան, բայց Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց բոլոր մեղքերը և ձրիաբար փրկություն շնորհեց իրենց: 
Ուրեմն, եթե ուզում ենք, որ մեր աղոթքները լսված լինեն, պետք է դավանենք Հիսուսին մարդկանց առաջ, պետք է ավետարանենք, պետք է ավետարանելու առիթը բաց չթողնենք: Դրանով կվաստակենք Տիրոջից որևէ բան խնդրելու իրավունքը՝ բժկություն, ազատագրություն, բարօրություն, մերձավորի փրկություն և այլն: Հիսուսն Ինքը Հոր առաջ կբարեխոսի մեզ համար:
Ուրեմն կրկին ու կրկին հիշենք՝ մենք կանչված ենք ավետարանելու համար:
1900969_706350059410101_1099317684_o.jpgԱյս անգամ հովիվ Տիգրանի հետ «Փարոս» եկեղցի էր հյուրընկալվել նաև նրա կրտսեր դուստրը՝ Աննան, ով օժտված է երգելու բացառիկ տաղանդով: Թեև սա Աննայի առաջին արտագնա ծառայությունն էր, դա չխանգարեց նրան  հանդես գալու երկու համարձակ ու գեցեցիկ կատարումներովով, որոնք շատ տպավորեցին ներակներին: 

Սեփ. լր


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ