Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայություններն Իժևսկում

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայություններն Իժևսկում
Ինչպես նախապես հայտնել էինք, «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով գտնվում է արտերկրում:
Մայիսի 22-ից նա ծառայում է Ռուսաստանի Դաշնության Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցում: 
Ijevsk2.jpg
Բացի եկեղեցու հովվական կազմի հետ ծառայողական հանդիպումներից, հովիվ Տիգրանի առաջնորդությամբ եկեղեցու մոտ 60 անդամներ մեկնեցին քաղաքից դուրս գտնվող հանգստյան տներից մեկը, որտեղ երկու օր մասնակցեցին եկեղեցու՝ Ա Կոր. 10 գլխի վրա հիմնված կառուցմանն և միաբանությանը նվիրված սեմինարների: 
Ijevsk4.jpg
«Սա աննախադեպ երևույթ էր, քանի բոլորր նախկին նման սեմինարներին մասնակցությունը եղել առավելագունը 25 հոգի: Բայց այս սեմինարին մարդիկ իրենց սեփական գումարներով եկել էին, քանի որ վերցնելու բան ունեին»,- սեմինարների մասին ասել է Իժևսկի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովան: 
Ijevsk5.jpg
Սեմինարներն ավարտվեցին հաղորդությամբ և աղոթքով:
Այնուհետև՝ կիրակնօրյա ծառայությանը, հովիվ Տիգրանը կրկին խոսեց եկեղեցու կառույցի մասին: Քարոզի թեման էր «Վերջ երկիշխանությանը»: 
Ijevsk3.jpg
«Սա ևս մեծ օրհնություն էր ողջ եկեղեցու համար»,- նշել է հովիվ Սուսաննան:
«Ընդհանրապես այս այցը մեծ բարեփոխումներ բերեց մեր եկեղեցում և մեծ օրհնության հանդիսացավ շատերիս համար: Նախնական պայմանավորվածության համաձայն, մեր եկեղեցու 7 ավագ ծառայողներ սեպտեմբերին հեռակա կարգով կընդունվեն Միջազգային Աստվածաբանական Համալսարան»,-հավելել է Իժևսկի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվը:
Իժևսկի ծառայություններից հետո հովիվ Տիգրան Թադևոսյանը մեկնել է բալթյան երկրներ:
Սեփ. լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ