Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունները Մոսկվայում

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունները Մոսկվայում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մայիս 23-ին  Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մոսկվայում հովիվ Տիգրանն անցկացրեց անհատական և ընդհանուր  ծառայություններ  տեղի մեր եկեղեցու անդամների հետ, հյուրընկալվեց մի քանի ընտանիքներում: Ժամանակի սղության պատճառով շատ հանդիպումներ հետաձգվեցին, ինչպես նաև ծրագրեր կազմվեցին հետագա ավելի լայն ու երկարաժամկետ ծառայողական այց կազմակերպելու վերաբերյալ:
Այնուհետև մայիս 26-ին հովիվ Տիգրանը ուղևորվեց Միացյալ Նահանգներ, որտեղ մի շարք ծառայություններ կունենա հայալեզու եկեղեցիներում, կհանդիպումներ քրիստոնեական եկեղեցիների և շարժումների առաջնորդների հետ: Ինչպես նաև հովիվ Տիգրան Թադևոսյանը կլինի ICFN (International Christian Family Network) հեռուստատեսության հյուրը: 
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ