Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունները ՌԴ-ում
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը հոկտեմբերի 17-23-ը ծառայողական այցով գտնվում է արտերկրում:
Նա ծառայում է Ռուսաստանի Դաշնության Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցում: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք ծառայություններ: Մենք խնդրեցինք եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովային կիսվել տպավորություններվ.
«Շաբաթ օրը` հոկտեմբերի 18-ին նախատեսված էր ավետարանչական ծառայություն, որի ժամանկ դահլիճում ազատ տեղեր չէին մնացել, և զգացվում էր Տիրոջ յուրահտուկ ներկայությունը: Հովիվ Տիգրանի խոսքը քաջալերական էր. նա խոսեց այն գանձի մասին` համաձայն Մթ.13 գլխի, որը գտավ Հիսուսը:
Ծառայության վերջում հատուկ աղոթք արվեց հիվանդների համար: Ավելի քան ութսուն մարդ առաջ եկավ բժշկության աղոթքի համար, որոնցից յուրաքնչյուրի համար հովիվ Տիգրան անհատապես աղոթք արեց,- ասաց հովիվ Սուսաննա Օգանեզովան,-
Կիրակնօրյա ծառայության ժամանկ հովիվը խոսեց քրիստոնյաի արտասովոր դիրքորոշման մասին: Մենք պետք է հավատանք, որ Աստված մեզ հետ է և նայելով ուղիղ մեր խնդրի «աչքերին»` մեզ տրված իշխանությունով պետք է հրամայենք հեռանալ, ինչպես Դավիթը, ով չփախավ Գողիաթի վախից: Եվ հայտարարեց Գողիաթի պարտությունը` չնայելով նրա հասակին և ուժին, քանի որ նա գիտեր` Աստծո ուժն ու մեծությունը իր հետ են:
Ծառայության վերջում հատուկ աղոթք արվեց հատկապես եկեղեցու տարեց սերնդի համար, քանի որ այդ օրը եկեղեցում նշում էինք տարցների տոնը:
Երկուշաբթի օրը նախատեսված է հանդիպում հովվական կազմի հետ:
Շնորհակալություն Տիրոջը և «Նոր սերունդ» եկեղեցուն այս ընկերության ու սիրո համար»,-ամփոփելով իր խոսքն` ասաց հովիվ Սուսաննան:
Սեփական լրատվություն