Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունը Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցում

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունը Իժևսկ քաղաքի «Կյանքի Խոսք» եկեղեցում
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Իժևսկ քաղաքում՝ տեղի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննա Օգանեզովայի հրավերով:
Իժևսկի եկեղեցում կիրակնօրյա ծառայության պատգամախոսը Հովիվ Տիգրան Թադևոսյանն էր: Ինչպես միշտ, հովիվ Տիգրանի քարոզն աչքի է ընկել իր յուրօրինակությամբ և համարձակությամբ: Հովիվ Սուսաննայի վկայությամբ, այն նվիրված է եղել Աստծո և մարդու փոխհարաբերություններին: Իմանալ Աստծո մասին, դեռ չի նշանակում իմանալ Աստծուն: Այնպես ինչպես ամուսինների փոխհարաբերության արդյունքում ծնվում են երեխաները, այնպես էլ Աստծո հետ փոխահարաբերության արդյունքում պետք է լինեն աստվածային պտուղներ, ասել է հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ