Հովիվ Տիգրան Թադևոսյանը ԱՄՆ-ում
Ինչպես նախապես հայտնել էինք, Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 9-ը ծառայողական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հովվի այցելությունն անցնում է խիստ հագեցված գրաֆիկով: Օրերն առավոտից մինչ երեկո անցնում են հանդիպումներով, ծառայություններով և աղոթքներով: Ուղևորության ընթացքում հովվին ուղեկցում է դուստրը՝ Ժակլին Թադևոսյանը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքով արդեն ծառայել է երեք հայալեզու եկեղեցիներում: Նախանշված են մի շարք հանդիպումներ և ծառայություններ, հրավերքներ այլ եկեղեցիներից:
Օգոստոսի 21-ին ինքն ու դուստրը մասնակցեցին ICFN հեռուստատեսության «Աղոթքի ժամ» ուղիղ հեռուստահաղորդմանը: Հաղորդման ընթացքում եղան բազմաթիվ հեռախոսազանգեր՝ աղոթքի խնդրանքներով և հարցերով:
Օգոստոսի 28-ին՝ ուրբաթ օրը ևս հովիվը կհյուրընկալվի ICFN հեռուստատեսություն: Հովիվ Տիգրան Թադևոսյանի կյանքի վկայության, ապաշխարության պատմության մասին պատրաստվում են նկարահանել հաղորդում, որի իրականցման, ինչպես նաև հովվի այցելության հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք մեր կայքում:
Սեփական լրատվություն