Հովիվ Տիգրան Թադևոսյանը ԱՄՆ-ում

Հովիվ Տիգրան Թադևոսյանը ԱՄՆ-ում
Ինչպես նախապես հայտնել էինք, Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ը ծառայողական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Այցի ընթացքում նախանշված են մի շարք հանդիպումներ և ծառայություններ: Ուղևորության ընթացքում հովվին ուղեկցում է դուստր Ժակլին Թադևոսյանը:
Այցելության սկզբում հյուրերին Լաս Վեգասում գտնվող իր տանը հյուրընկալեց «International Restoration Ministries» ծառայության առաջնորդ, Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, հովիվ Քոլեթ Բոդուանը:
Այնուհետև հովիվը մեկնեց Լոս Անջելես որտեղ ուրբաթ օրը՝ օգոստոսի 22-ին, ինքն ու դուստրը մասնակցեցին ICFN հեռուստատեսության «Աղոթքի ժամ» ուղիղ հեռուստահաղորդմանը: Հաղորդման ընթացքում եղան բազմաթիվ հեռախոսազանգեր՝ աղոթքի խնդրանքներով և հարցերով:
Նույն օրը Հայաստանից ժամանած հյուրերը մասնակցեցին նաև «Armenian Evangelical Brethren Church» եկեղեցու տասնամյակին նվիրված ծառայությանը, որի ընթացքում հանդես եկավ Ժակլին Թադևոսյանը, կատարելով մայրիկի՝ Հայկուհի Բաբայանի «Թե երազ երկնքում» երգը:
Միջոցառման վերջում առաջարկ ստացվեց երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ, որի աշխատանքները կսկսվեն օգոստոսի 27-ին: 
Կիրակի օրը հովիվը կանցկացնի երկու ծառայություն:
Հովվի այցելության հետագա ընթացքի վերաբերյալ կտեղեկացնենք մեր կայքում:
Սեփ. լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ