Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնեց ԱՄՆ
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 9-ը հովիվ Տիգրան Թադևոսյանը իր դստեր Ժակլին Թադևոսյանի հետ կլինեն Լոս Անջելեսում, որտեղ նրանց սպասվում է ծրագրավորված ծառայություններ մի շարք հայալեզու եկեղեցիներում, հանդիպումներ քրիստոնեական եկեղեցիների և շարժումների առաջնորդների հետ, նկարահանումներ ձայնագրություններ: Ինչպես նաև հովիվ Տիգրան Թադևոսյանը կլինի ICFN (International Christian Family Network) հեռուստատեսության հյուրը:
«Նոր սերունդ» եկեղեցին մաղթում է հովվին բարի ճանապարհ և օծված ծառայություններ:
Սեփական լրատվություն