Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով մեկնել է ՌԴ և Բալթյան երկրներ
Երևանի «Նոր սերունդ» և ՌԴ Իժևսկ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցիների փոխադարձ ծառայությունները խոսում են եկեղեցիների միջև ջերմ քրիստոնեական սիրո և համագործակցության մասին:
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն այս օրերին գտնվում է Իժևսկում:
Մայիսի 22-ին հովիվ Տիգրանը ջերմ մթնոլորտում հանդիպում է ունեցել տեղի «Կյանքի խոսք» եկեղեցու ավագ ծառայողների հետ: Երեկ երեկոյան եկեղեցու մոտ 60 անդամներ մեկնել են տեղի հանգստյան տներից մեկը՝ սեմինարների:
Բացի «Կյանքի խոսք» եկեղեցուց, մեկնողների թվում են հավատացյալներ նաև տեղի ավետարանական մի քանի այլ եկեղեցիներից: Երեկոն ամփոփվեց պատգամով և աղոթքով: Այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, հովվի առաջնորդությամբ տեղի կունենան սեմինարներ: Վերջում կլինի հաղորդություն:
Կիրակի օրը տեղի կունենա ընդհանուր ծառայություն եկեղեցու դահլիճում: Կծառայի հովիվ Տիգրան Թադևոսյանը: Երկուշաբթի օրը կրկին կլինի հանդիպում եկեղեցու ծառայողական կազմի հետ:
Երեքշաբթի օրը հովիվը Իժևսկից կմեկնի Ռիգա:
«Նոր սերունդ» միջազգային շարժման ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևի և Գերմանիայից ժամանած մի շարք հյուրերի հետ հովիվ Տիգրանն ուրբաթ օրը կմեկնի Էստոնիայի Վիրա քաղաքը, որտեղ հանդիպումներից ու ծառայություններից հետո՝ շաբաթ երեկոյան, կվերադառնա Ռիգա:
Կիրակի օրը հովիվը կծառայի Ռիգայի կենտրոնում Օլգա Լեդյաևի հովվությամբ գործող «Նոր սերունդ» եկեղեցում, այնուհետև երեկոյան կճանապարհվի հայրենիք:
«Նոր սերունդ» եկեղեցու լրատվական ծառայություն
Կարծիքներ (1)
Vahram
May 28, 2014 | 22:21
Anhamber spasum enq mer sireli hovvin!!! Hoviv jan du mer orhnutyunnes, u orhnutyun es ays ashxarhi hamar!!!