Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայում է ԱՄՆ եկեղեցիներում
Շարունակվում է «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայողական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հովվի այցելությունն անցնում է խիստ հագեցված գրաֆիկով: Օրերն առավոտից մինչ երեկո անցնում են հանդիպումներով, ծառայություններով և աղոթքներով:
Անցած կիրակի օրը՝ օգոստոսի 24-ին, հովիվն ունեցել է երկու ծառայություն:
Դրանցից առաջինը՝ Գլենդելի «Կենդանի Ջրերի Առաջին Միջազգային» եկեղեցում, որի հովիվն է «Նոր սերնդի» հավատացյալներին քաջ ծանոթ Թոնի Վարդանյանը, ով մի քանի անգամ ծառայել է «Նոր սերնդում», ICFN հեռուստատեսությունում հյուրընկալել է հովիվ Տիգրան Թադևոսյանին ԱՄՆ կատարած իր նախորդ այցի ժամանակ:
Հովվի երկրորդ կիրակնօրյա ծառայությունը եղել է «Օրհներգ Առաքելության» եկեղեցում, որի առաջնորդներն են նույնպես «Նոր սերունդ» եկեղեցու հիանալի բարեկամներ Սաքո և Սալբի Քելեշյանները:
Երկու եկեղեցիներում էլ պատգամի թեման եղել է Աստվածային խաղաղությունը, որ Տերը տվել էր հովվին՝ հաղթահարելու իր կյանքի անհաղթահարելի թվացող դժվարությունը: Երկու ծառայություններն էլ եղել են հզոր և օծված ծառայություններ:
Ծառայություններից հետո հովվին են մոտեցել բազմաթիվ հավատացյալներ՝ անձնական վկայություններով ու աղոթքի խնդրանքներով:
Երկուշաբթի օրը հիվիվը մեկնել է Սան Դիեգո:
Սեփական լրատվություն