Հովիվներ Տիգրանի և Հայկուհու ծառայությունները Գերմանիայում
Այս օրերին Գերմանիայում գտնվող հովիվներ Տիգրան Թադևոսյանը և Հայկուհի Բաբայանը այնտեղ նույնպես ծառայում են տեղի քրիստոնյա հավատացյալներին:
Շաբաթ օրը հովիվ Հայկուհի Բաբայանը մասնակցեց Բիլեֆելդ քաղաքում կազմակերպված կերպարվեստի և հեղինակային երգի երեկոյին: Հովիվ Հայկուհին իրեն հատուկ կենսախնդությամբ ոտքի հանեց բոլոր ներկաներին, որոնք «Թագավոր թագավորաց» երգի կրակոտ հնչյունների տակ հայկական շուրջպար բռնեցին հենց դահլիճում:
Կիրակի օրը հովիվ Տիգրան Թադևոսյանը Օլդենբուրգ քաղաքում ծառայեց տեղի «Նոր սերունդ» եկեղեցում, որի հետ բարեկամական կապերն ունեն տարիների վաղեմություն:
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին սիրով, կարոտով և սրտաբուխ աղոթքներով սպասում է սիրելի հովիվների հաղթական վերադարձին:
Սեփ.լր.