newgeneration.am կայքի զրուցակիցն է հիփ-հոփ կատարող Հրագը:
-Որքա՞ն ժամանակ է արդեն ստեղծագործում ես, և ո՞րն է քո հիմնական մեսիջը:
- Ստեղծագործական լուրջ կարիերաս սկսվել է 2010թ. սկզբից, իսկ իմ գործունեության հիմնական նպատակը երիտասարդներին ակտիվ քննարկումների մեջ ներգրավելն է՝ հասուն կյանքի և ավելի լուրջ հարցերի շուրջ մտորելու, բարոյական արժեքներով ապրելու համար:
-Դու ի՞նքդ ես գրում քո երգերի խոսքերն ու երաժշտությունը:
- Երգերի խոսքերը, այո, ես ինքս եմ գրում, իսկ երաժշտությունը՝ Լևոն Փասոդյանը:
-Ի՞նչ նորություններ են սպասվում, և արդյո՞ ք մոտ ապագայում կտեսնենք նոր տեսահոլովակներ, թարմ նախագծեր :
- Նորություններ և անակնկալներ անպայման լինելու են: Մի փոքր բացեմ փակագծերը. 2013 թվականի ձմռանը նոր տեսահոլովակի պրեմիերա է սպասվում, իսկ նախագծերի առումով, ասեմ, որ ներկայումս ոչ մի նախագծում ներգրավված չեմ, ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ձայնային տվյալներիս վրա աշխատելուն, մարզումներին:
-Ո՞րն է քո կրեդոն:
-ՉՀԱՆՁՆՎԵՍ:
-Ըստ քեզ` ո՞րն է կյանքում առաջնայինն ու ո՞ րը երկրորդականը:
-Իմ կյանքում առաջնային տեղ է գրավում Աստված, իսկ մյուս բաները երկրորդական հարթության վրա են:
-Միշտ գտնվում է մի բան, որից պետք է հրաժարվել՝ հանուն հաջողության: Կարո՞ղ ես նշել քո հաջողության « գինը» : -Որպես նախորդ մտքիս շարունակություն՝ ասեմ, եթե այնպես պատահի, որ կանգնեմ երկընտրանքի առջև՝ Աստված կամ կարիերա, բեմ, ապա ես միանշանակ կընտրեմ Աստծուն, որովհետև Նա է, որ ի զորու է ինձ ամենաբարձր բեմերին հասցնել:
-Հրագ, գաղտնիք չէ, որ դու ավետարանական եկեղեցու հետևորդ ես.ինչպե՞ս ես վերաբերվում Հայ Առաքելական Եկեղեցուն:
-Բնականաբար ես շատ դրական վերաբերմունք ունեմ առաքելական եկեղեցու նկատմամբ և հարգում եմ մեր ավանդական եկեղեցու ցանկացած նվիրյալ հետևորդի: Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ:
-Դու քրիստոնեական թեմատիկայով երգեր ես երգում , որոնք բազմաթիվ քննադատությունների ու մեկնաբանությունների տեղիք են տալիս, ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում քո ստեղծագործական աշխատանքի վրա,և ընդհանրապես, ինչպե՞ս ես վերաբերվում այդ ամենին:
-Ես ուղղակի օրհնում եմ ինձ քննադատողներին և սիրում իմ «հակառակորդներին» : Ի վերջո շնորհակալ եմ իրենց, որ հետևում են իմ գործունեությանը՝ փորձելով ավելի խորանալ իրականությունը բացահայտելու համար, իսկ ես ավելի եմ ուժեղանում հենց այդ քննադատությունների շնորհիվ:
-Ես ուղղակի օրհնում եմ ինձ քննադատողներին և սիրում իմ «հակառակորդներին» : Ի վերջո շնորհակալ եմ իրենց, որ հետևում են իմ գործունեությանը՝ փորձելով ավելի խորանալ իրականությունը բացահայտելու համար, իսկ ես ավելի եմ ուժեղանում հենց այդ քննադատությունների շնորհիվ:
-Եթե հնարավորություն ունենայիր մեկ վճռորոշ նախադասությամբ «փրկել», ուղղորդել Հայաստանի ողջ երիտասարդությանը, ապա ինչպիսի՞ ն կլիներ այն:
-Սիրելի՛ երիտասարդ, կգա ժամանակ,որ դու կհասկանաս` ներկայիս բոլոր սին հաճույքները, բամբասանքը, նախանձը և գոռոզությունը, որոնց դու բախվում ես ամեն օր, ընդամենը խաբկանք են և փուչ ու անօգուտ զբաղմունք. հարց է առաջանում` ո՞րն է մեր կյանքի իմաստը: Գնա և շատ խորը մտածիր...
«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն:
«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն: