Հրաշալի օրեր Սուրբ Հոգու հետ. Ավարտվեց ճամբար 2016-ը

Հրաշալի օրեր Սուրբ Հոգու հետ. Ավարտվեց ճամբար 2016-ը
Սևանի հանգստի գոտիներից մեկում հինգ հրաշալի օրեր անցկացվեցին Աստծո Ժողովրդի հետ միասին: Ճամբարն ուներ հագեցած ծրագիր, որն առաջնորդվեց Սուրբ Հոգու ներկայության, խոսքի, երկրպագության մեջ, այն լի էր նորանոր հայտնություններով, մտերմիկ շփումով, հանգստով ու բազմաթիվ ուրախ պահերով:
14030948_1206376336090478_470676838_n.jp
Ճամբարականները բաժանվել էին 3 թիմերի՝ «կարմիր», «կապույտ» և «նարնջագույն»,
13882225_845376762259280_280523952057310
որտեղ ներառված էին ամենատարբեր տարիքի մասնակիցներ: 
13873043_845376548925968_198610972092582
Թիմակիցների հետ միասին մասնակցում էին տարբեր քննարկումների, մրցույթների և զվարճալի ծրագրերի:
14012258_1206376186090493_1733971209_n.j
Օրը սկսվում էր մենիկ պահով՝ անձնական ժամ Տիրոջ հետ. աղոթք և Խոսքի ընթերցանություն: 
14017560_1206376156090496_2054689420_n.j
Հինգ օրերի ընթացքում Հովիվ Տիգրան Թադևոսյանը և այլ ծառայողներ ճամբարի մասնակիցների հետ խոսեցին Սուրբ Հոգու, Իր ներկայության մեջ մտնելու, Այն վայելելու, Սուրբ Հոգու հետ մտերմանալու, ընկերանալու, Նրա սերը ճաշակելու, Տիրոջը ճշմարտապես ծառայելու, օծություն ստանալու և այլ թեմաների շուրջ, 
14054818_1206375849423860_427610177_n.jp
որոնք կարևոր հետք կարող են թողնել նրանց կյանքերի համար:
14031157_1206375852757193_631618486_n.jp
Խոսքից հետո թիմակիցները հանդիպում էին, քննարկում այն 
14018079_1206376206090491_1675403502_n.j
ու կիսվում իրենց հայտնություններով կամ վկայություններով:
14030875_1206376126090499_734842938_n.jp
Երկրպագությունն ու փառաբանությունը ուղեկցում էին բոլոր միջոցառումներին:
14030825_1206376316090480_330325626_n.jp
 Բոլոր ճամբարականներին միավորում էր Աստծո անսահման Սերն ու միաբանությունը:
13925906_846198918843731_784859428825425
Բոլորը գոհանում են Տիրոջը, Հովվին և կազմակերպիչներին այս հրաշալի օրերի համար, 
13989593_1206376176090494_1480606588_n.j
իսկ մի քանիսը կիսվեցիին մեզ հետ իրենց տպավորություններով:
13876568_845377005592589_611377616980692
Տպավորություններս անսահման են, խոսքերս՝ սահմանափակ: Սկսեցի նոր ձևով ճանաչել Սուրբ Հոգուն, և այդ նոր ճանաչողությունը տարավ նոր, ուրիշ ներկայության մեջ, ինչը վստահ եմ անհետևանք չի մնա: Ճամբարի խորագիրն էր «Սուրբ հոգու հետ…» և այդպես էլ եղավ…
Ռուզաննա Դալլաքյան
Ճամբարում անց եմ կացրել 5 օրհնված օրեր, յուրաքանչյուր օրն էլ ինձ համար հիանալի ձևով են անցել, քանի որ շատ բաներ եմ սովորել Հովվից: Ճամբարի ընթացքում ձեռք բերեցի նաև շատ ընկերներ ու շատ սիրեցի նրանց: Շնորհակալ եմ Տիրոջը այս հինգ օրերի օրհնությունների համար:
Մարտիկ Օհանյան
Այս տարի առաջին անգամ մասնակցեցի քրիստոնյական ճամբարի: Ինձ շատ դուր եկավ հոգևոր շփումը, կարծես յուրաքանչյուրից բխում է Աստծո սերը: Եվ կարծում եմ այդ սիրուց ոգևորված՝ կյանքից մեջ փոփոխություն կլինի: Հիմա կարծում եմ ամեն ինչում առաջնայինը պետք է Աստված լինի, իսկ տպավորություններս կփորձեմ փոխանցել շրջապատիս:  Խնդրում եմ Աստծուն, որ կարողանամ լցվել Սուրբ Հոգով և ծառայել Աստծուն, ու մեծ հաճույքով կցանկանայի ներգրավվել ծառայություններում և մասնակցել նմանատիպ հոգևոր ճամբարներին:
Գևորգ Զաքարյան


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ