Հռոմի Ֆրանցիսկոս պապը դևե՞ր է քշում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դևե՞ր է քշում
Վատիկանը հերքում է իտալական կրոնական TV 2000 հեռուստաալիքի տեղեկությունն այն մասին,, թե Հռոմի Ֆրանցիսկոս պապը էկզորցիզմ է իրականացրել` հաշմանդամի սայլակին գամված երեխայի միջից դևեր քշելու նպատակով: Այս մասին հաղորդել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆրեդերիկո Լոմբարդին:
Ըստ Լոմբարդիի, պապն ուղղակի աղոթել է հաշմանդամ տղայի համար: Նա միշտ այդպես է անում, երբ իր մոտ հիվանդ են բերում:
Ավելի վաղ TV 2000 հեռուսաալիքի եթերում, որը պատկանում է Եպիսկոպոսների իտալական համաժողովին, ցուցադրվել է պապի գործունեության մի դրվագ պատկերող տեսանյութ, որ նկարահանվել է մայիսի 19-ին: Այդտեղ երևում է, թե ինչպես է պապը ձեռքերը դնում հաշմանդամի սայլակին նստած տղայի գլխին, որը մի քանի վայրկյան բացում է բերանը և ցնցվում:
TV 2000-ի լրագրողները պնդում են, որ այդ ընթացքում «պապն անկասկած կամ աղոթում է սատանայից ազատագրման համար, կամ կատարում է էկզորցիզմի գործողություն»:
Պապերի՝ էկզորցիզմով զբաղվելու մասին TV 2000-ը հաղորդել է նաև նախկինում: Մասնավորապես, նրա եթերում պնդել են այն մասին, որ դևեր են հանել Ֆրանցիսկոսի նախորդ պապերը՝ Բենեդիկտոս 16-րդը և Հովհաննես-Պողոս 2-րդը:
Էկզորցիսմը դևեր քշելու պրոցեսն է որոշակի աղոթքների և գործողությունների միջոցով: Քրիստոնեական եկեղեցում այն կիրառվում է վաղուց: Չնայած որոշ հավատացյալների կասկածներին, կաթոլիկ եկեղեցին շարունակում է զբաղվել այդպիսի գործունեությամբ: 1998թվականին հրատարկվել է փաստաթուղթ, որտեղ նկարագրվել է էկզորցիզմի ծեսի իրականացման նոր ձևը: Իսկ 2004 թվականին Վատիկանի համալսարանում բացվել են տասշաբաթյա դասընթացներ էկզորցիստների համար: 
Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Աղբյուր՝
invictory.org

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ