Հռոմի նոր Պապը ավետարանական քրիստոնյաների ընկերն է

Հռոմի նոր Պապը ավետարանական քրիստոնյաների ընկերն է

Արգենտինացի ավետարանիչ Լուիս Պալաուն, ով ճանաչում է Ֆրանցիսկոս Պապին և ժամանակին անգամներ աղոթել է նրա  հետ, 1.2մլրդ կաթոլիկների նոր առաջնորդին անվանել է ավետարանական քրիստոնյաների ընկեր:

Եռանդուն քարոզիչը, ում շատերն անվանում են «Լատինացի Բիլլի Գրեհեմ», նշել է, որ ամեն անգամ աղոթելիս, Բերգոլյոն (Ֆրանցիսկոս Պապի աշխարհիկ անունը) խնդրում էր աղոթել իր համար, որպեսզի Աստված պահի իրեն որպես Իր ծառա:

«Նոր պապը հարգում է բոլոր քրիստոնյաներին»,- ասել է Պալաուն՝ հավելելով, որ 2008թ-ին մամուլը նրան անվանել է «Ավետարանական Պապ»:

«Ես նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ, մենք զրուցել ենք, աղոթել միասին: Նա կամուրջներ է կառուցում այլ դավանանքների քրիստոնյաների հետ, ինչպես, օրինակ՝ ավետարանականների: Նա ընկեր է՝ իրական ընկեր»,- հայտնել է Պալաուն:

Իսկ ահա Բուենոս Այրեսում պատվելի Նորբերտո Սարակկոն, ով հայտնի ավետարանական առաջնորդ է Արգենտինայում, հաստատել է, որ Ֆրանցիսկոս Պապը հայտնի է իր լավ հարաբերություններով ավետարանական քրիստոնյաների և այլ քրիստոնյա առաջնորդների հետ: «Բացի այդ նա «աղոթքի մարդ է», «Աստվածաշնչային ընկերության» կողմնակից»,- ասել է Ջեֆֆ Թուննիքլիֆֆը՝ Համաշխարհային ավետարանական միության գլխավոր քարտուղարը:

Ֆրանցիսկոսը հայտնի է նաև իր հովվական հատկություններով: Նա կոչ է արել Հռոմի կաթոլիկ եկեղեցուն երբևէ չընկնել հիասթափության, վրդովմունքի կամ հոռետեսության մեջ, այլ կենտրոնանալ առաքելության վրա:

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ