Իմ ժառանգությունն ինձ հաճելի եղավ

Իմ ժառանգությունն ինձ հաճելի եղավ
Վերջին շրջանում տարբեր հովիվների այցելությունները «Նոր սերունդ» եկեղեցի հիրավի մեծ օրհնություն են եկեղեցու համար: Բացառություն չէր և այսօրվա՝ նոյեմբերի 10-ի, «Բարի սամարացի» եկեղեցու հովիվ Արմեն Գասպարյանի քարոզը: Աստվածաշնչի ոգով տոգորված և իր անձնական վկայություններով հաստատված խոսքը քաջալերեց ու մտորելու տեղիք տվեց «Նոր սերնդի» հավատացյալներին:
Խոսքի առանցքում պատգամախոսը դրել էր աստվածաշնչյան անկրկնելի հերոս Դավթին: 
Դավթի ճանապարհները հարթ չէին, Դավիթն իր կյանքում բազմաթիվ փորձությունների ու դժբախտությունների միջով անցավ: Բայց նա միշտ կենսուրախ էր ու միշտ փառաբանում էր Աստծոն: Որովհետև նա կյանքին նայում էր ոչ թե իր, այլ Աստծո աչքերով:
Ինչու՞ Աստված սիրեց Դավթին: Ոչ միայն նրա համար, որ նա իրեն երջանիկ էր զգում  անգամ մերժվածության մեջ, այլ առաջին հերթին նրա համար, որ նույնիսկ օծությունից հետո նա չհպարտացավ, չվազեց դեպի թագավորի գահը: Որովհետև նույնիսկ դաշտերում Դավիթն արդեն Թագավորության մեջ էր, որն ավելի կատարյալ էր, քան Իսրայելի երկրային թագավորությունը: Ու Դավիթն իր սաղմոսում երգում էր. «Իմ ժառանգությունն ինձ հաճելի եղավ» Սաղմ. 16:6:
Երբ հովիվ Արմեն Գասպարյանն իր կյանքից մի իրադարձություն էր պատմում, դահլիճում դժվար գտնվեր մեկը, ով կարող էր զսպել իր արցունքները: Սակայն Աստված հովվին խրախուսել էր Դավթի օրինակով և կանչել՝ ավետարանիչ լինելու:
Ուրմեն մտածենք, թե ի՞նչ ենք ուզում մենք՝ Տիրո՞ջը, թե՞ Տիրոջից : Ո՞վ է Տերը մեզ համար՝ միջո՞ց, թե՞ նպատակ...

Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ